ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 11:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 14 » Ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը /Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին/
10:03
Ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը /Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասին։
Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ—հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն, եւ այդ պատմությունը լի է բարեկամության բազմաթիվ դրսեւորումներով, որի հիմքի վրա՝ Հայաստանի անկախացումից ի վեր անցած 25 տարիներին երկու պետությունները ձեւավորել են սերտ բարեկամական հարաբերություններ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ցանկությունն է՝ ավելի խորացնել ու ընդլայնել առկա փոխգործակցությունը Հունաստանի հետ, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ հասցնելով դրանք քաղաքական հարաբերությունների առկա բարձր մակարդակին։
Հունաստանի արտգործնախարար Կոցիասը նշել է, որ այդ հարցում միանգամայն համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ կարծում է, որ բարեկամական այն խորը զգացմունքները, որ տածում են հայ եւ հույն ժողովուրդները միմյանց նկատմամբ, անհրաժեշտ է ամրապնդել բոլոր ոլորտներում համագործակցություն զարգացնելով եւ վստահեցրել է, որ Հունաստանն ունի դա իրականացնելու քաղաքական կամք, որի համար առկա է նաեւ իրավական հիմք՝ ստորագրված ավելի քան երեք տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր։
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են կրթության, այդ թվում՝ ռազմական կրթության, մշակույթի, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու ուղղությամբ հետեւողական աշխատանքի իրականացումը։
Նախարար Նիկոս Կոցիասը ընդգծել է, որ առկա են բոլոր հնարավորությունները Հունաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական հարաբերություններ եւ գործընկերություն հաստատելու համար։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017