ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 25 » Այց առաջին քրիստոնյա երկիր / Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսը/
15:57
Այց առաջին քրիստոնյա երկիր / Եռօրյա այցով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսը/

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի եւ Կաթոլիկ եկեղեցու հրավերով երեկ Հայաստան է ժամանել Հռոմի պապ Նորին սրբություն Ֆրանցիսկոսը։
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»։ Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը եւ Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը՝ Խոր Վիրապի վանքը։
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի պապի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Սրբազան քահանայապետին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ եւ Նորին սուրբ օծություն տեր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներ։
Օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին հայկական միջնադարյան շարականների կատարմամբ ողջունել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները։ Ազգային տարազով երեխաները Հռոմի պապին մատուցել են հայկական ծիրան եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական սրահում հանրապետության նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ի հետ կարճատեւ զրույցից հետո Սրբազան քահանայապետը մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված էր Բարիգալստյան՝ «Հրաշափառի» արարողությունը։


Բարիգալստյան արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
 

Մայր Աթոռում երկու հայրապետներին դիմավորեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը եւ պաշտոնեությունը։ Այս առիթով Հայաստանից եւ սփյուռքից հայոց հոգեւոր կենտրոն ժամանած բազում ուխտավորներ դրոշակներով եւ պաստառներով նույնպես ողջունեցին Ֆրանցիսկոս պապին։
Հայ եւ Կաթոլիկ եկեղեցիների հոգեւորականներից կազմված հանդիսավոր թափորը, Մայր տաճարի ավետաբեր ղողանջների եւ «Հրաշափառ Աստուած» շարականի երգեցողության ներքո, Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Հռոմի սրբազան քահանայապետին առաջնորդեց Միածնաէջ Մայր տաճար։
Տաճարում երկու հովվապետները խոնարհվեցին Իջման ս. սեղանի առջեւ՝ համբուրելով գրակալի վրա դրված Ս. Ավետարանը եւ Երնջակի մասունքակիր Ս. խաչը, ապա բարձրացան Մայր տաճարի ավագ խորան, ուր ս. սեղանի առջեւ տեղի ունեցավ եղբայրական ողջագուրում։
Համատեղ սաղմոսասացությունից հետո Ֆրանցիսկոս պապն ընթերցեց «Ի մէջ տաճարիս» աղոթքը, ապա Մայր տաճարի երգչախումբը կատարեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը։
Այնուհետեւ Հռոմի սրբազան քահանայապետը «Պահպանեա զմեզ, Քրիստոս Աստուած մեր» աղոթքով օրհնեց տաճարում ներկա բարեպաշտ հավատավոր ժողովրդին։
Աղոթքից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապին ողջունեց Գարեգին Բ—ն (տե՛ս առանձին)։ 
Պատասխան ուղերձով հանդես եկավ Ֆրանցիսկոս պապը (տե՛ս առանձին)։ 
Արձակման աղոթքից հետո, հայրապետական մաղթերգի ներքո, եկեղեցականների թափորը ժողովրդին իրենց օրհնությունը բաշխող Գարեգին Բ վեհափառ հայրապետին եւ Ֆրանցիսկոս պապին առաջնորդեց Վեհարան։
Այդ ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն ու Հռոմի սրբազան քահանայապետը մի պահ կանգ առան նաեւ երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսների շիրմաքարերի առջեւ՝ իրենց հարգանքն ու խոնարհումը բերելով վերջիններիս պայծառ հիշատակին։ Վեհարանի մուտքի մոտ երկու հովվապետները նաեւ ունկնդրեցին «Փարոս» կամերային երգչախմբի կատարումները։
Հրաշափառի արարողությանը ներկա էին աշխարհասփյուռ Հայ եկեղեցու թեմերից ժամանած պատվիրակներ, պետական պաշտոնյաներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ եւ բազմահազար ուխտավորներ։
Այցի օրերին Հռոմեակաթոլիկ եկեղեցու հովվապետը, հյուրընկալվելով Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, բնակվում է Մայր Աթոռում։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024