ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 6 » «Այնտեղ, ուր Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» /«Gulf News»—ի հատուկ թողարկումը Հայաստանի գրավչությունների մասին/
12:51
«Այնտեղ, ուր Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» /«Gulf News»—ի հատուկ թողարկումը Հայաստանի գրավչությունների մասին/

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արեւելքի եւ Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու «Gulf News» օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հյուրը նշեց, որ բացի տպագիր տարբերակից հասանելի է նաեւ օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։ «Տպագիր տարբերակում եւ կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ։ Եվ ամենակարեւորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ՝ անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,–ասաց Պաուլինա Գալարդոն։
Նրա խոսքով՝ «Այնտեղ, ուր Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն եւ այլն), առեւտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ—ԱՄԷ, ինչպես նաեւ Ծոցի երկրների հետ հարաբերություններին։ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»։
Պաուլինա Գալարդոն տեղեկացրեց, որ օրաթերթն ունի 250 հազար տպագիր շրջանառություն, դրան զուգահեռ նաեւ առցանց տարածում։ «Ինչ վերաբերում է առցանց թողարկումներին, ապա մենք գտել ենք ստեղծարար ձեւաչափ՝ կայքի միջոցով կարողանում ենք այս տեղեկատվությունը տեղ հասցնել Ծոցի տարածաշրջանի այլ երկրների ընթերցողներին։ Մենք նաեւ Հայաստանի մասին գովազդներ ենք տեղադրել «Khaleej times»—ում, «The Economist»—ում, «Gulf News»—ում՝ ակտիվ հղում կատարելով կայքին ու մեր կողմից պատրաստված նյութերին»,–հավելեց Գալարդոն։
Մեր երկրին նվիրված թողարկումը հարցազրույցներ է ընդգրկում նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
«Բիզնես Արմենիայի» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամ) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ մեծ սիրով են աջակցել «Gulf News»—ի՝ Հայաստանին անդրադառնալու նախաձեռնությանը։ «Ծոցի երկրների հետ քաղաքական հարաբերությունները շատ ավելի առաջ են, քան տնտեսական հարաբերությունները։ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ծոցի մնացած երկրները մեզ համար առաջնային թիրախային երկրներից են, որտեղից կարող ենք ներդրողներ ու ներդրումներ ներգրավել։ Այս հրապարակումով արաբական երկրներին հստակ ուղերձ ենք հղում՝ եկեք Հայաստան, ներդրումներ կատարեք այստեղ, քանի որ միջազգային համագործակցության պայմանագրերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հետ շատ ավելի լավն են, ու կարող են օգտվել տրամադրվող արտոնություններից։ Այս կայքն ու հրատարակությունը կօգնեն, որ այս ուղերձը հասցնենք նրանց»,–նշեց Արմեն Ավակ Ավակյանը։
Հայաստանը ապրիլի 9—11—ը մասնակցելու է Դուբայում կայանալիք ամենամյա ներդրումային համաժողովին գործարար կապեր հաստատելու եւ դեպի երկիր ներդրողներ ներգրավելու նպատակով։ «Այստեղից են ձեւավորվում պոտենցիալ ներդրողները, որոնց հետ մեր թիմն ամենօրյա աշխատանք է կատարում՝ հիշեցնելով ու համոզելով, որ Հայաստանը լավ տեղ է ներդրումների համար»,–ասաց Արմեն Ավակ Ավակյանը։
Հետագայում ներդրողների հետ կապը թեւակոխում է նախագծային փուլ, դառնում ներդրումային ծրագիր։ «Այնուհետեւ «Բիզնես Արմենիայի» հետսպասարկման թիմն աջակցում է ներդրողներին մի շարք հարցերում, ինչպես օրինակ, հաշվի, պետռեգիստրի գրանցման, հողատարածք գնել—վաճառելու եւ այլ դեպքերում։ Պետք է բռնել ներդրողի ձեռքն ու կամաց—կամաց առաջ տանել, որ նրանք մեր երկրում իրենց հանգիստ զգան, քանի որ հայերն ի սկզբանե հյուրընկալ են»,—ավելացրեց Արմեն Ավակ Ավակյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ բացահայտումներ արեց Հայաստանի վերաբերյալ մեկամսյա այցի ընթացքում, Պաուլինա Գալարդոն պատասխանեց. «Ամենակարեւոր բացահայտումն այն էր, որ Հայաստանը զարմանահրաշ գեղեցկություն ունի։ Ես ծնունդով Մեքսիկայից եմ, շատ մեծ ընդհանրություններ եմ տեսնում մեր եւ ձեր միջեւ։ Այստեղ կարելի է խոսել հյուրընկալության, ուտելիքի, ծիծաղելու, սիրելու եւ լավ ընկերակցությունը վայելելու մասին։ Ես տուն գտա իմ սեփական տնից դուրս»։
Գալարդոն նկատեց՝ մեծ բավարարվածություն է ստացել կատարած աշխատանքից եւ Հայաստանից մեկնելու է կրկին վերադառնալու ակնկալիքով։ Նրա խոսքով՝ իրեն արդեն ասել են, որ ամառները Հայաստանում հրաշալի են ու հրավիրել ծիրանի սեզոնին։ «Ես մեծապես տարածել եմ ոգեւորությունս իմ գործընկերների ու ընկերների շրջանում՝ կիսվելով Հայաստանում արված իմ նկարներով։ Պատմել եմ նրանց, թե ինչ հրաշալի է, երբ քայլում ես Երեւանով, ինչքան տարբեր բաներ կան այստեղ անելու. լեռներն ես բարձրանում, մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ բաներ եմ հասցրել անել»,–հավելեց «Global FDI reports» գործակալության հրատարակչական տնօրենը։

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018