ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 3 » «Այո եւ ոչ». Հյուսիս–Հարավ /Ամփոփվեցին քսանօրյա քարոզարշավի արդյունքները/
10:30
«Այո եւ ոչ». Հյուսիս–Հարավ /Ամփոփվեցին քսանօրյա քարոզարշավի արդյունքները/

«Այո եւ ոչ » հեռուստապատումի հյուսիսային եւ հարավային թեւերի մասնակիցները երեկ ամփոփեցին քսանօրյա աշխատանքների արդյունքները։
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Այո եւ ոչ» հեռուստաիրապատումի վերջին օրվա ավարտին հյուսիսային թեւի մասնակիցները սեղանի շուրջ ամփոփեցին 20 օրերի աշխատանքը, հայտնում է «panorama. am»—ը։
Հիշեցնենք, որ այս թեւում ընդգրկված են «այո»—ի կողմնակիցներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ—ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ—ական Արթուր Եղիազարյանն ու «ոչ»—ի կողմնակիցներ, «Միտք» նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը։
Նրանք վերջում միմյանց շնորհակալություն հայտնեցին՝ ասելով, որ իրարից շատ բան են սովորել, չնայած մի քանիսը խորհրդարանում միասին են աշխատել, սակայն նոր են ճանաչում իրար։
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ պայքարը տեղի ունեցավ զուտ գաղափարական դաշտում ու այն թեմայի շրջանակում, որի համար հավաքվել են։
«Այս քսան օրերին դուք ցուցաբերեցիք անբացատրելի կամքի ուժ, դիմադրողականություն, անբասիր վարք։ Այն խնդիրը, որ դրել էինք մեր առաջ, բոլորս պատվով իրականացրեցինք։ Ամենակարեւորը՝ մարդիկ տեսան, որ շրջադարձային փոփոխություն է  տեղի ունենում քաղաքականության մեջ»,–ասաց պատգամավորուհին։
Միքայել Մելքումյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում կարողացան շփվել մարդու հետ, տեղեկանալ նրանց խնդիրների մասին։ Ասաց, որ Աժ հայտարարությունների ժամին հանդես է գալու մի քանի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրների մասին։
«20 օրը մենք անցանք ի շահ մեր ժողովրդի։ Անկախ այն բանից, թե հանրաքվեն ոնց կանցնի, մեր պետությանն անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Ես կարծում եմ, որ դա լինելու է անպայման, որովհետեւ մենք հասել ենք մի կետի, որ դրանից հետո կարող ենք շեղվել այն վեկտորից, որ կոչվում է ազգային գաղափարախոսություն»,—ասաց Մելքումյանը։
Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ գաղափարական բանավեճի առումով լավ հարթակ է եղել այս հեռուստաիրապատումը. «Ցանկացած առողջ ուժ չպետք է խուսափի բանավեճից»։
Վարդան Խաչատրյանը նշեց, որ հաղորդումների ընթացքում եղած բացախոսության մակարդակն ինչ—որ չափով արդեն ձեռքբերում է. «Մենք մնացել ենք մեր համոզմունքներին, թերեւս ճիշտը դա է»։
Սամվել Ֆարմանյանը կարեւորեց այն, որ բանավեճերի ընթացքում մասնակիցները կոռեկտության սահմանը չեն հատել։
Արթուր Եղիազարյանը ծրագրին մասնակցությունը համարձակություն ու ռիսկային որակեց. «Այստեղ խնդիր կար, թե ժողովրդին ով ասելիք ուներ եւ ով չուներ»։
Նշենք, որ այս թեւի մասնակիցներն իրենց քարոզը սկսեցին Ապարանից, եղան Արարատում, Արագածոտնում, Շիրակի մարզում, Լոռիում, Տավուշում, վերջում՝ Գեղարքունիքում։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում, սեղանի շուրջ «Այո եւ ոչ» հեռուստաիրապատումն ամփոփեց նախագծի հարավային խումբը։ Նրանք 20 օրերի ընթացքում եղան Սյունիքում, Արարատում, Արմավիրում, վերջում՝ Կոտայքում։
Այս թեւում «այո»—ն ներկայացնում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Հանրապետական խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, ավելի ուշ Վ. Այվազյանին փոխարինեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ «Ոչ»—ի կողմնակիցներն են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Թամարա Գեւորգյանը, Վաղինակ Շուշանյանն ու Ազատ Արշակյանը։ Այս խմբում բանավեճերը բավականին թեժ էին։
«Մյուս մարզերի համեմատ ազատամտության, բազմակարծության, համարձակության հրաշալի օրինակ էր Կոտայքի մարզը։ Մենք մեզ զգում էինք ժողովրդավարական երկրում։ Շատ լավ կլիներ այստեղից սկսեինք գնալ դեպի Ագարակ։ Բանավեճերի ժամանակ պետք է քաղաքական դիմակը հանել՝ նայել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ում հետ գործ ունի։ Կարծում եմ, որ հաջող էր, շնորհակալ եմ Կոտայքի մարզին, շատ խորհրդանշական է, որ ավարտում ենք ասորական ընտանիքում»,–ամփոփեց Ազատ Արշակյանը։
Հրայր Թովմասյանն ասաց, որ եղել են միմյանց վրա ձայն բարձրացնելու, էմոցիոնալ պահեր, սակայն պետք չէ թշնամանալ. «Սա մեր անձնական խնդիրը չէ, մեր պետության համար է։ Միգուցե անձնական հարցի դեպքում այդպես չլինեինք, շատ ավելի զիջող լինենք, բայց ինչ վերաբերում է պետությանը, այո, ավելի անզիջող ենք լինում»։
Թամարա Գեւորգյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում բոլորի համար շատ կարեւոր մի բան կատարվեց. «Մենք առիթ ունեցանք հանդիպելու մեր հայրենակիցներին, միմյանց հետ շփվելու, հասկանալու։ Մենք պետք է կարողանանք առերեսվել իրականության հետ եւ եզրակացություններ անենք։ Մեզ իսկապես սպասում էին, ես սկզբում չէի մտածում, որ նման մեծ հետարքրություն կլիներ։ Մարդիկ շփվելու, խոսելու, կարեւորվելու, իրենց լսելու կարիք ունեն»։
Նա հորդորեց, որ ականջալուր լինեն մարդկանց գանգատներին, դժգոհություններին։
Արծվիկ Մինասյանն էլ կարեւորեց, որ յուրաքաչյուր քաղաքացի իմանա իր իրավունքների մասին, դրանց հիման վրա ձեւակերպի իր պահանջը. «Շատ կարեւոր է, որ այս հանդիպումների արդյունքում քաղաքացին իմանա, թե ումից ինչ է պահանջում, եւ ինչպես պետք է պահանջի։ 
Ինչո՞ւ չէ, պատգամավորներն էլ պետք է իմանան՝ ինչ են ասում»։
Հրանտ Բագրատյանն ասաց, որ բավարարված է, ընդգծեց, որ այս օրերի ընթացքում «այո»—ի ու «աչ»—ի կողմնակիցների դիրքորոշումները չեն մոտեցել. «Անկեղծ խոստովանենք՝ մենք չմոտեցանք իրար, բայց մի բան, որ հաստատ արեցինք, այո, դա այն է, որ Հայաստանում որեւէ մեկը չի կարող ասել՝ ոչինչ չի բացատրվել։ Մասնավորապես, «ոչ»—ի ճակատի մասով ասել են բաներ՝ շատ կոնկրետ»։

Քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4—ին, Երեւանում կլինեն դեբատներ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 94 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017