ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 27 » Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը
09:46
Ազգային ժողովը լուծարելու քաղաքական հիմքերը

Սեպտեմբերի 23—ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։
Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ եւ առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ—ն դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռեւս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ—ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
ՀՀԿ—ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, եւ հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ տարաձայնությունները բավականին ակնառու են, իսկ բնույթով՝ սկզբունքային։ Դրա վկայությունն էլ իշխանության փոփոխությունն էր ոչ թե դասական՝ ընտրությունների, այլ հեղափոխական գործընթացների միջոցով։ Հետեւաբար, որեւէ երաշխիք չկա, որ այդ սկզբունքային տարաձայնությունները մի ինչ—որ վճռական պահի չեն դրսեւորվի, ինչը կհանգեցնի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ առճակատման նոր ալիքի։ Դա կարող է ինչպես խափանել կառավարության համալիր քաղաքականությունը, այնպես էլ ներքաղաքական սրացումների պատճառ դառնալ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հաջորդ պատճառը թերեւս Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքն է։ Դրանով ոչ միայն ակնհայտ դարձավ իրողությունը, ըստ որի՝ քաղաքական իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, այլեւ այդ հանգամանքը վերածվեց այլեւս կայացած փաստի։ Եթե նախկինում գործադիր իշխանության ու անձամբ վարչապետի հանրային վստահելիությունը չափվում էր հանրահավաքներով եւ հանրային միջոցառումներով, ապա այժմ դա արձանագրվում է ընտրությունների միջոցով։ Նախկին իշխանությունները ժամանակին քանիցս պնդել են, որ հասարակության տրամադրություններն արտացոլվում են ընտրությունների ժամանակ՝ պատասխանելով իրենց ընդդիմախոսներին։ Այժմ իրենք պարտավոր են ականջալուր լինել սեփական իսկ փաստարկներին՝ առաջին հերթին հիմք ընդունելով ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների պարագան։
Վերջապես, 2015թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանում իշխանության առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանին, որը պետք է արտահայտի հասարակության իրական տրամադրությունները։ Այն փաստարկը, թե իբր հասարակական տրամադրության տատանումներով չպետք է անընդհատ արտահերթ ընտրություններ անցկացվեն, տրամաբանական կլիներ, եթե ԱԺ—ում պահպանված լիներ հարաբերական համամասնությունը։ Սակայն հասարակության 81 տոկոսի աջակցությունը վայելող ուժը ԱԺ—ում ունի առավելագույնը հինգ պատգամավոր, ինչը քաղաքական առումով նոնսենս է։ Հասարակության տրամադրությունները ԱԺ—ում քաղաքական ուժերի ներկայացրած պատկերից տարբերվում են շեշտակիորեն, ինչը ոչ միայն չի տեղավորվում քաղաքական տրամաբանության շրջանակներում, այլեւ հղի է լրջագույն վտանգներով։ Խորհրդարանի քաղաքական գործառույթը ոչ թե կառավարության առաջ խոչընդոտներ չհարուցելու խոստումն է, այլ նախ եւ առաջ հասարակության քաղաքական կողմնորոշումներն արտահայտելը, իսկ ապա՝ նշանակել իրեն հաշվետու վարչապետ ու կառավարություն եւ պատվիրակել նրանց՝ կատարելու քաղաքական մեծամասնության ծրագիրը։ hhpress.am

Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 286 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024