ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 31 » Բացահայտումները շարունակվում են
13:24
Բացահայտումները շարունակվում են

ԵԽԽՎ—ից հեռացվեցին նաեւ «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները

Ադրբեջանի կողմից Եվրոպայում մոտ 3 մլրդ դոլարի «լվացման» ու եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ բացահայտումներն ու դրանց հետեւանքները շարունակվում են, գրում է «panorama.am»—ի թղթակիցը։
«Ադրբեջանական լվացքատան» փաստաթղթերում ներառված գերմանացի պատգամավոր եւ կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարին Շտրենցի շուրջ իր իսկ երկրում աղմուկը չի դադարում, ով Ադրբեջանից ստացել է 22,500 եվրո։ Գերմանական ԶԼՄ—ները շարունակում են հետաքննությունը պատգամավորի կաշառվելու վերաբերյալ։ Այս հետաքննության շրջանակներն ընդլայնվեցին, ու բացահայտվեց, որ ոչ միայն Կարին Շտենցն է գումար ստացել Ադրբեջանից, այլ նաեւ Մերկելի Քրիստոնեա—դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։
Կարին Շտրենցը, ով Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում կրկին դարձավ Բունդեսթագի պատգամավոր, նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ աչքի էր ընկել, իհարկե, Ադրբեջանի պաշտպանությամբ։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Կարին Շտրենցին հեռացրել են ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակությունից. նա չի ներկայացվի հունվարին հաստատվելիք նոր պատվիրակության կազմում։
ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակության նկատմամբ ադրբեջանական ազդեցության վերաբերյալ ոչինչ չէր ասում նաեւ պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը։ Միայն պատգամավոր Ֆրենկ Շվեբեն էր, որ բարձրաձայնում էր կոռուպցիայի մասին ու բացահայտ մեղադրում Կարին Շտրենցին Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ։
Այս ողջ զարգացումները չշրջանցեցին նաեւ ժամանակին ԵԽԽՎ—ում Հայաստանի համազեկուցող Աքսել Ֆիշերին, ում՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու վերաբերյալ հստակ փաստեր չկան, սակայն ակնհայտ էին ԵԽԽՎ—ում Ադրբեջանին նրա աջակցող ելույթներն ու քվեարկությունները։ Որպես օրինակ հիշեցնենք միայն այն, որ Ֆիշերը, Կարին Շտրենցի ու Կերստեն Ռադոմսկու հետ միասին գերմանական 9 անդամ ունեցող պատվիրակության այն 3—ից մեկն էր, ով կողմ էր քվեարկել Ռոբերտ Ուոլտերի՝ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի նախագծին, որը, բարեբախտաբար, չընդունվեց։
Աքսել Ֆիշերը, ով ԵԽԽՎ—ում նաեւ ԵԺԿ խմբի նախագահն էր, զգուշորեն, բայց աջակցում էր անգամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ու ընդդիմանում ԵԽԽՎ—ում կոռուպցիայի արտաքին հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Ֆիշերը «պարտություն» կրեց ԵԽԽՎ—ում նաեւ վերջին նստաշրջանում, երբ չկարողացավ իր շուրջ համախմբել պատվիրակներին, ու իր խմբի կողմից պաշտոնապես ներկայացված ԵԽԽՎ նախագահի թեկնածուն չընտրվեց։ Ստեղծված իրավիճակում Ֆիշերը ստիպված եղավ հրաժարական տալ ԵԺԿ խմբի նախագահի պաշտոնից։
Բունդեսթագը որոշել է, որ Կարին Շտրենցի հետ միասին ԵԽԽՎ պատվիրակության կազմում այլեւս չի լինի նաեւ Աքսել Ֆիշերը $ ինչպես գրել է «ssueddeutsche»—ն, նրանց համար «գործունեության նոր ոլորտներ» են փնտրվում։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 350 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024