ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.11.2017, 08:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 26 » Բացահայտվել է կազմակերպված հանցախումբ /Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են/
09:46
Բացահայտվել է կազմակերպված հանցախումբ /Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն։ Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը։
Նոյեմբերի 25—ին, ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ։ Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են։
Ավելի ուշ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է լրացուցիչ տեղեկություններ հանցախմբի մասին։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող եւ 2015 թվականի ապրիլից Երեւան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ—ում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5—ը՝ Երեւան քաղաքի բնակիչներ, 7—ը՝ Շիրակի մարզի, 3—ը՝ Արմավիրի մարզի, 2—ը՝ Լոռու մարզի, 1—ը՝ Կոտայքի մարզի, 1—ը՝ Գեղարքունիքի մարզի եւ 1—ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4—ը կանայք են եւ 3—ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք եւ ռազմամթերք, որոնք պահվել են Երեւան քաղաքի Նորքի 9—րդ փողոց, 78—րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ եւ պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը։ Նոյեմբերի 25—ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով Արթուր Վարդանյանի կողմից վարձակալված նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝
6 հատ «ԱԿ—74» տեսակի ինքնաձիգ,
4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,
1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,
1—ական ողորկափող եւ օդամղիչ հրացաններ,
Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,
2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),
1 հատ պայթեցման սարք,
1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,
Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,
Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,
11 հատ «Ֆ1» նռնակներ,
46 հատ «ՌԳ» նռնակներ,
3 հատ «ՌԳԴ—5» նռնակներ,
2 հատ հակատանկային նռնականետ,
20 հատ ինքնաձիգի պահունակներ,
պայթուցիչներ, օպտիկական նշանացույցներ, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ եւ հանդերձանք։
Հայտնաբերվել են նաեւ ՀՀ, Երեւան քաղաքի եւ Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223—րդ հոդվածի 1—ին եւ 2—րդ մասերով եւ 235—րդ հոդվածի 3—րդ մասով, կատարվում է նախաքննություն։
Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները, անվտանգության միջոցառումների շրջանակում, զինված հսկում են իրականացնում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գյումրիում եւ Կոտայքի մարզում։

Առանձնատունը վարձով էր տրվել

Նորք—Մարաշ վարչական շրջանի 9—րդ փողոցի՝ զինված հանցավոր խմբավորմանը վարձով տրված առանձնատան սեփականատերը տունը վարձակալության էր հանձնել մեկ ամսով։ Վարձակալները խնդրել էին բնակվել մի քանի օր ավելի։ Այս մասին լրագրողներին պատմել է տան սեփականատիրոջ քույրը՝ Գայանե Հախվերդյանը։ Սեփականատերը կանչվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ «Քույրս ֆինանսական խնդիրներ ուներ. երեխան սովորում է պոլիտեխնիկական համալսարանում, պետք է ուսման վարձը վճարեր, այդ պատճառով տունը վարձով էր տվել եւ բնակվում էր մորս տանը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պատմել է Հախվերդյանը։ Նա տեղեկություն չունի, թե վարձակալները ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել, սակայն նշել է, որ պայմանագիրը կնքելիս տանտիրոջը տվել են մի կնոջ անձնագրի պատճենը, ով Նուբարաշենի բնակիչ է, իսկ անշարժ գույքի գործակալին ոչ մի կերպ գտնել չի հաջողվում։ Այդուհանդերձ, վարձակալների պահվածքում որեւէ տարօրինակ բան չեն նկատել։ «Հավանաբար ծպտված են գործել»,—նկատել է Հախվերդյանը, ով տեղյակ չէ նաեւ, թե վարձակալներն ինչ ազգակցական կամ այլ կապի մեջ են եղել միմյանց հետ։ 
Գայանե Հախվերդյանը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին հանցավոր խումբը վնասազերծելու համար։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 105 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017