ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 13.12.2018, 06:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [443]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Բացակայում են ինստիտուցիոնալ հիմքն ու ռեսուրսը / Խորհրդարանական ուժերը թերահավատ են փողոցային պայքարի հաջողության հարցում/
16:01
Բացակայում են ինստիտուցիոնալ հիմքն ու ռեսուրսը / Խորհրդարանական ուժերը թերահավատ են փողոցային պայքարի հաջողության հարցում/

Երեկ ԱԺ ճեպազույցների թեման «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանության համար պայքարի փողոցային տարբերակն էր, որից հրաժարվել էին դաշինքի մաս հանդիսացող երկու գործընկերները։ Այն երեկ քննադատության արժանացավ ճեպազրույցներին ներկա պատգամավորների կողմից։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձեւերը, առաջնահերթությունները. «Զուտ անձի հետ կապված պայքարին ես չեմ հավատում, որովհետեւ հավատում եմ համակարգային փոփոխություններին, եւ համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները։ Երբ որ մենք ընդունում էինք այս նոր Սահմանադրությունը, եւ շատ քաղաքական ուժեր կա՛մ չէին մասնակցում, կա՛մ դեմ էին, կա՛մ ասում էին՝ ոչ մի բան իմաստ չունի, մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ, անկախ ձեր վերաբերմունքից, մենք ապրելու ենք այս Սահմանադրության պայմաններում, եւ այդ Սահմանադրության մեջ արդեն ակնհայտ էր, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք է ունենալու խորհրդարանական կայուն մեծամասնությունը եւ հայտնի էր, թե ինչ լիազորություններ է ունենալու վերջինս»։ 
Նա նշեց, որ գոհ են սահմանադրական փոփոխություններից եւ ավելացրեց, որ անփոխարինելի մարդիկ չկան, սակայն կան մարդիկ, ում փորձը, գիտելիքներն ու հմտություններն որոշ ժամանակահատվածում անհրաժեշտ են եւ կարող են ծառայել պետական շահերին. «Մենք այսօր ունենք քաղաքական մեծամասնություն, կոալիցիոն համաձայնագիր, եւ սեւով սպիտակի վրա գրված է, որ հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը վերապահված է հանրապետական կուսակցությանը, եւ դա բխում է Սահմանադրությունից։ Իսկ Սահմանադրությունը մեր կյանքն է կարգավորում. ուրիշ տարբերակ չի լինում»։ 
Ինչ վերաբերում է «իշխանությունը փողոցում ընկած լինելու» վերաբերյալ հայտարարությանը, ապա նա նշեց, որ բնականաբար այդ ընթացքում իշխանությունը փողոցում ընկած չի լինելու, իր գործառույթներն իրականացնելիս է լինելու։ «Ես համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ ձեւակերպման հետ։ Եթե «փողոցում, ընկած է լինելու», ապա հարց է ծագում, ո՛ր փողոցում է ընկած լինելու։ Հնարավոր է՝ գնան այն փողոցներով, որտեղ ընկած չէ եւ չգտնեն»,–ասաց նա՝ նշելով, որ ծայրահեղականությունն էական խնդիր է։ Նա, սակայն, թերահավատ է այդ պայքարի նկատմամբ. «Ես չեմ տեսնում հեռանկար, լուրջ ինստիտուցիոնալ հիմք եւ ռեսուրս, բայց ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր անելիքը. կապրենք եւ կտեսնենք։ Մեր այս փոփոխությունների, բարեփոխումների փուլում ծայրահեղության, հակասահմանադրական պայքարի որեւէ կոչ կամ նախաձեռնություն ուղղակի դատապարտելի է մեր կողմից։ Չի կարող երկրում լինել փոփոխություն զինված պայքարով, արյունով, սա մոռացեք, եւ բոլոր այն ուժերը, որոնք այս պայքարի կողմնակիցն են, լուսանցքում են մնալու եւ չեն կարող դերակատար լինել, եւ բնական է, որ այդ կոչերը չեն կարող, բացի սահմանափակ թվով մարդկանցից կամ վիրտուալ աշխարհից, լայն տարածում ունենալ կամ մեծ զանգվածներ ներգրավել»,–ասաց Վարդանյանը։
«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ այս պահին չեն պատրաստվում միանալ փողոցային պայքարին, քանի որ ճանապարհային քարտեզը փոփոխությունների է ենթարկվել, որին իրենք ծանոթ չեն. «Թեեւ հավատում ենք, որ մեր գործընկերներն ամբողջ հոգով—սրտով հավատում են այդ ամենին, բայց մենք դեռեւս չենք հավատում այդ ճանապարհով ինչ—որ բան փոխելուն»։ Նա վստահություն հայտնեց, որ միայն գործող համակարգի դեմ համակարգ ստեղծելով կարելի է հասնել փոփոխությունների. «Գլոբալ տարբերությունը, որ կա, այն է, որ մենք ասել ենք՝ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, ցանկանում ենք ինստիտուցիոնալաստեղծ գործողություններ։ Մենք ականատես ենք եղել, որ մարդիկ առանց ինստիտուցիոնալ կերպով զարգանալու փորձել են գրավել իշխանությունը, եւ դա հաջողությամբ չի պսակվել»։ 
Ինչ վերաբերում է ընտրողներին հուսախաբ անելուն, ապա Գորգիսյանն ասաց, որ իրենք ընտրողներին երբեք չենք խոստացել, որ հեղաշրջում կամ հեղափոխություն են անելու. «Մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել, անցնել խորհրդարան եւ պաշտպանել իրենց շահերը, բարձրացնել հարցերն ու խնդիրները։ Ամեն օր կապ ենք հաստատում մեր ընտրողների հետ, եւ չեմ կարծում, որ իրենց մեջ հիասթափություն կլինի»։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ զինված հեղափոխություններին չի հավատում։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գաղափարները, հանուն որոնց մտել ենք քաղաքականություն, եւ չենք դավաճանելու մեր գաղափարներին»,—նշեց Գորգիսյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» առանձին գործունեությանը՝ նա ասաց, որ իրենք մտադրություն չունեն նրանց խանգարելու եւ զուգահեռաբար որեւէ բան չեն սկսի։ ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու առաջադրելուն, ապա դեռ շատ ժամանակ կա, եւ կհասցնեն քննարկել. «Տեսնենք զարգացումներն ինչպես կլինեն, կորոշենք»։
«Մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որ դաշինքը բնականոն աշխատի։ Խնդիրներ, վստահ եմ, կլինեն այս ամենից հետո, բայց մենք կկարողանանք հաղթահարել»,—նշեց Գորգիսյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նախեւառաջ, անդրադառնալով կուսակցության՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, ասաց. «Եվս մի քանի օր համբերեք. մոտ ժամանակներս մենք կկայացնենք որոշում եւ կհայտարարենք մեր թեկնածուի մասին։ Այս պահի դրությամբ մենք ունենք ՀՀ վարչապետ, որը իր սահմանադրական լիազրությունները շատ լավ կատարում է, եւ մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ամսի 9—ից հետո կխոսենք այլ բաների մասին»։
Այնուհետեւ խոսելով ընդդիմության պայքարի մասին՝ ասաց. «Դուք պետք է որ զգաք, որ մենք որեւէ անհանգստություն չունենք։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը։ Ինքն է որոշում իր պայքարի ձեւը»։ Այնուամենայնիվ, նա տարակուսանք հայտնեց ընդդիմադիր ուժի փողոցն օգտագործելու մտադրության վերաբերյալ. «Ես հասկանում եմ, երբ արտախորհրդարանական ուժերը ցանկանում են փողոցն օգտագործել. ուղղակի ինձ համար հասկանալի չէ, որ խորհրդարանական ուժերը կարող են խորհրդարանը թողնել եւ գնալ փողոցային պայքարի ճանապարհով։ Համենայն դեպս ժամանակը ցույց կտա։ Ինձ թվում է, որ դրա հիմքերը չկան»։
Բաղդասարյանն ընդգծեց, որ իշխանափոխությունը պետք է կատարվի ընտրությունների միջոցով։ «Իշխանության ձայները տվել է ժողովուրդը, եւ այսօր իշխանությունը իր կոալիցիոն գործընկերների հետ կազմում է մեծամասնություն։ Կա վստահություն իշխանության նկատմամբ։ Իշխանափոխության համար միշտ էլ կարող է պայքար լինել, բայց դրա հիմքերը պետք է լինեն։ Այդ իսկ պատճառով նրանք շատ հանգիստ պետք է համբերեն մինչեւ 2022 թվականը։ Այդ ժամանակ համապատասխան ձայներ ստանան եւ սահմանադրական ճանապարհով հասնեն իրենց նպատակին»,—շեշտեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
«Իշխանությունն արկղ չէ, որ գնան վերցնեն»,—հավելեց նա։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարի դեմ իշխանության ապագա գործողություններին, ապա Բաղդասարյանն ասաց, որ ագրեսիվ, զինված երեւույթներ մեր երկրում չեն կարող տեղի ունենալ։ «Ընդհանրապես որեւէ երկրում դա լավ արդյունք չի բերել։ Մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը քայքայվի ինչ—որ մարդկանց նպատակների իրագործման համար։ Զենքի ուժով մեր ներքաղաքական իրավիճակը խարխլելը եւ մեր երկիրն իր բնականոն հունից հետ գցելը բացառված երեւույթ է։ Իսկ ինչ վերաբերում է օրենքի սահմաններում կատարվող գործողություններին, ինչը բնորոշ է քաղաքակիրթ երկրներին՝ ցույցեր, միտինգներ, ապա մենք հարգում ենք նմանատիպ երեւույթները, քաղաքական մոտեցումները, եւ պատկան մարմինները ոչ թե պետք է խոչընդոտեն, այլ ընդհակառակը՝ պետք է կարգ ու կանոն սահմանեն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց բողոքը բարձրացնել»,—եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը։ hhpress.am

Լ.Ա

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 25 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018