ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17 » Բանակաշինություն եւ անվտանգություն /ԱՀ նախագահը ներկայացրել է 2017—2020թթ. ծրագրի հիմնական դրույթները/
14:19
Բանակաշինություն եւ անվտանգություն /ԱՀ նախագահը ներկայացրել է 2017—2020թթ. ծրագրի հիմնական դրույթները/

Արցախի 2017—2020 թվականների զարգացման հիմնական դրույթների ներկայացմանն էր նվիրված Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցությունը, որին ներկա էին անվտանգության խորհրդի կազմը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձաստիճան սպաներ։
Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների գլխավոր ուղղությունները, անդրադարձավ ռազմավարական նշանակության հիմնախնդիրներին, պետականաշինության, բանակաշինության, անվտանգության, հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, ժողովրդագրության, մշակույթի եւ կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում նախանշված ծրագրերին։
Նախագահի խոսքով՝ 2017—2020 թվականների զարգացման ծրագիրը ենթադրում է այնպիսի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հանրապետության սոցիալ—տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում։ «Այն հնարավորություն է տալիս համապարփակ ձեւով պատկերացնելու նախատեսվող աշխատանքի ողջ ծավալը, նախանշել այն ուղիները, որոնց միջոցով ծրագրում ենք ապահովել երկրի, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ եւ համաչափ զարգացումը,–նշեց Բ. Սահակյանը։–Քանի որ ծրագիրը ծավալուն է, եւ ես Ազգային ժողովի հատուկ նիստում իմ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել եմ վերջին տարիներին մեր երկրի զարգացման հիմնական ցուցանիշներին, առկա խնդիրներին ու անելիքներին, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները»։
Անդրադարձ կատարելով պետականաշինությանը եւ պետական կառավարման ոլորտին՝ հանրապետության ղեկավարն ասաց, որ կապված երկրի կառավարման ձեւի փոփոխությունների հետ, էապես փոխվել է եւ պետական կառավարման համակարգը։ «Միեւնույն ժամանակ սահմանադրական բարեփոխումները չեն վերանայել երկրում պետականաշինության փիլիսոփայությունը. Արցախի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա ազատ, անկախ, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն։ Այս գաղափարները հիմնարար են, եւ այսուհետեւ էլ կարվի հնարավորը՝ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան մեր պետականության ամրապնդման ուղղությամբ»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ մոտակա երեք տարիներին ծավալուն աշխատանքներ կիրականացվեն կառավարման գրեթե բոլոր օղակներում։ Հետեւողական ու սկզբունքային աշխատանք կտարվի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերում նախատեսվող բարեփոխումներն ավարտին հասցնելու եւ դրանց գործունեությունը առավել արդյունավետ ու թափանցիկ դարձնելու ուղղությամբ։
Նոր Սահմանադրությանը համապատասխան՝ պետք է ընդունվեն կամ փոփոխվեն ութ տասնյակից ավելի օրենքներ։
Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության լիարժեք ապահովումը համարելով Արցախի Հանրապետության պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը՝ նախագահը տեղեկացրեց, որ, մասնավորապես, կմշակվի մարդու իրավունքների պաշտպանության համալիր ռազմավարություն։
Պետականաշինության գլխավոր ուղղություններից են մնում բանակաշինությունը եւ անվտանգությունը։ 
Բ. Սահակյանի հավաստմամբ, երեք տարիների ընթացքում կշարունակվեն բազմաբնույթ ծրագրեր իրականացվել՝ ուղղված պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը։ «Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ—հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ,–շեշտեց Արցախի ղեկավարը։–Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար։ Պաշտպանության բանակն այսուհետեւ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»։
Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը՝ Բ. Սահակյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ անկախությունն ու անվտանգությունը անձեռնմխելի արժեքներ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետության պետականաշինության հիմնարար սկզբունքները։ «Ազատ, անկախ եւ հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաեւ համայն հայության ապագան։ Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերին։ Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել»,–հայտարարեց Արցախի նախագահը։ Նրա հավաստմամբ, ծավալուն աշխատանքներ են սպասվում նաեւ արտաքին քաղաքական ու այլ ասպարեզներում։
Ամփոփելով խոսքը՝ Բ. Սահակյանը նշեց, որ երկրի 2017–2020թթ. զարգացման ծրագիրն արդյունավետորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է իշխանության բոլոր թեւերի ու կառույցների, պետության ու հասարակական հատվածի համատեղ, կազմակերպված ու համակարգված աշխատանք, որը յուրաքանչյուրից պահանջում է պարտականությունների կատարման հանդեպ պատասխանատվության բարձր աստիճան։
Վերջում նա համոզմունք հայտնեց, որ համատեղ ուժերով կհաջողվի լուծել ժողովրդի բարեկեցության հետեւողական բարձրացմանը, երկրի անվտանգությանը, պաշտպանունակության համակարգի ամրապնդմանն ու ուժեղացմանն ուղղված խնդիրները։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 9 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017