ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 18:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 12 » Բաքվին անկյուն են քշում /ԵԽԽՎ—ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձեւերը/
11:35
Բաքվին անկյուն են քշում /ԵԽԽՎ—ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձեւերը/

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները երեկ քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձեւերի նախագծերը։
Ավստրիացի Ստեֆան Շենախի եւ ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի՝ «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15 կետանոց բանաձեւը հաստատվեց քվեների 117 կողմ եւ 18 դեմ հարաբերակցությամբ։ 
Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձեւի օգտին քվեարկեցին վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114—ը։ Երկրորդ բանաձեւի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման, այսպես կոչված, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին։
Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը եւ թե՛ քաղբանտարկյալների առկայությունը։
«Այսօր մենք երկու բանաձեւ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին։ Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության եւ կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան։ Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին՝ ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը։ Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2.5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար՝ այսպես կոչված «Լվացքատան գործը»։ Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցե՞ն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային»,–հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը։
Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը մեղադրեց Օմտցիգտին հայանպաստ դիրքորոշման համար։
Ադրբեջանցի պատգամավորի համոզմամբ՝ խորհրդարանական վեհաժողովում Բաքվի դեմ քննադատության հերթական ալիքի նախաձեռնողը ոչ միայն հայերն են, այլեւ անձամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ուկրաինուհի Օլենա Սոտնիկը, սակայն, կոչ արեց իր ադրբեջանցի գործընկերոջը դավադրապաշտության գիրկը չընկնել։
Նա ասաց, որ իրենք առաջնորդվում են մարդու իրավունքների կոնվենցիայով եւ ընդունում են մարդու իրավունքները որպես արժեք, օրենքի գերակայությունն ու հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ եւ դավադրություն փնտրել պետք չէ։
Շուրջ մեկուկես ժամ տեւած քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակության առաջարկած մոտ մեկ տասնյակ լրացումները, որոնց գլխավոր նպատակն էր մեղմացնել բանաձեւերում առկա կոշտ ձեւակերպումների գոնե մի մասը, մերժվեցին։ Փոխարենը, եվրոպացի պատվիրակների առաջարկած եւ խիստ քննադատություն պարունակող մի շարք լրացումները հաստատվեցին քվեների մեծամասնությամբ։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 345 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024