ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 14 » Բարձր ճաշակի եւ ճշմարիտ արվեստի փառատոն /Հանդիպում «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի եւ մասնակիցների հետ/
09:37
Բարձր ճաշակի եւ ճշմարիտ արվեստի փառատոն /Հանդիպում «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի եւ մասնակիցների հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ։ Փառատոնի մասնակիցները հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրանի» անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաեւ այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին։
Համաձայն ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է. «Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14—րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետեւողականությամբ եւ նվիրվածությամբ ամեն տարի Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը։
Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգեւում մեր հանդիսատեսներին, այլեւ կարեւոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական եւ աշխարհայացքային աճի տեսանկյունից։ Այս փառատոնը նաեւ կոչված է ստեղծելու համապատասխան հոգեւոր—մշակութային միջավայր եւ մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ։
Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը եւ ավանդույթներին։ Մեր դասական ժառանգությունը եւ ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման։ Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք եւ դիտարկենք համաշխարհային եւ միջազգային համատեքստում։
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաեւ խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող եւ մունետիկ»։

 

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024