ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 22 » Բարեկամության ամրապնդմանը միտված այց /Պաշտոնական այցով Հայաստան է ժամանաել Լիբանանի նախագահ Միշել Աունը/
15:52
Բարեկամության ամրապնդմանը միտված այց /Պաշտոնական այցով Հայաստան է ժամանաել Լիբանանի նախագահ Միշել Աունը/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով երեկ ժամանել է Հայաստան։ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել է Լիբանանի նախագահի դիմավորման արարողությունը։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման եւ գործակցության ընդլայնման համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հանդիպմանն ասել է Վեհափառ հայրապետը, ով հայ—լիբանանյան հարաբերությունները որակել է բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ—ն ուրախությամբ փաստել է, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։
«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ առաքելական եկեղեցուն բարգավաճում»,– ասել է Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս է հայտնել, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաեւ լիբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,–ասել է օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։
Լիբանանի նախագահը եղել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացել բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվել Նոյյան տապանի մասանց պահարանի եւ համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ է վառել մայր տաճարում։
Մինչ այդ Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Այնուհետեւ Միշել Աունը շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում, ինչպես նաեւ արծաթափայլ եղեւնի տնկել Հիշատակի ծառուղում։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018