ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 13.12.2018, 06:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [443]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 15 » Բարեփոխումներ բառացիորեն բոլոր ոլորտներում /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի հայ համայնքի հետ/
09:31
Բարեփոխումներ բառացիորեն բոլոր ոլորտներում /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի հայ համայնքի հետ/

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ 
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել եւ նաեւ մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը։ Նախ եւ առաջ մենք շատ բաց սրտով եւ շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան։ Մեր շնորհակալությունն ենք հայտնել եւ արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են։ Միեւնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն։ Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի եւ եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձեւավորում է այսօրվա հայ–լիբանանյան հարաբերությունները։ Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ եւ պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում եւ ինչ–որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում, եւ Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում եւ Հայաստանում։
Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան։ Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք։ Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց եւ այլն։ Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները եւ բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առեւտրային ռեժիմները։ Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ։ Մենք տեղեկացրել ենք նաեւ, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին։ Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ։ Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3–3.1 տոկոս։ Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առեւտրաշրջանառության աճ։ Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են։ Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ՝ սոցիալական եւ այլն, միանգամից լուծենք։ Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վստահ ենք, որ մոտակա 3–4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, եւ այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական։
Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետեւյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջեւ։ Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետեւյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջեւ ռեգուլյար հաշվետվություն տալը եւ պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, եւ այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատեւ լավն է։ Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը եւ կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետեւից ընկնել։
Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3–4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ եւ տնտեսական կարճատեւ հաղթանակներ՝ երկարատեւ ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատեւ աճը։ Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների։ Ես չգիտեմ որեւէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, եւ դա անում է անկեղծ։ Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց։ Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարեւոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգեւոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը։ 
Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի եւ ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը եւ հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը։ Ցանկանում եմ ձեզ դիմել հետեւյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող եւ արդար երկիր։ Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել։ Անպատճառ ուշադրություն դարձրե՛ք Հայաստանի վրա, ստեղծե՛ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու։ Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում, եւ նաեւ ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը եւ վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»։


Այցելություն Հայկազյան համալսարան եւ Զմմառի վանք
 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգեւոր եւ կրթամշակութային օջախներ։
Կառավարության ղեկավարը նախ եղել է Հայկազյան համալսարանում, հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ։ Համալսարանի շենքում շրջայցի ընթացքում ռեկտոր Փոլ Հայդոստյանը ՀՀ վարչապետին ծանոթացրել է ուսումնական հաստատության գործունեությանը եւ կրթական ծրագրերին, ինչպես նաեւ ներկայացրել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված հուշարձանը եւ համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է։ 
Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաեւ հայազգի նկարիչ Րաֆֆի Եդալյանի ստեղծագործություններին եւ գրառում կատարել Հայկազյան համալսարանի Պատվո հյուրերի գրքում։
Վարչապետը բարձր է գնահատել Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում տարվող աշխատանքը՝ այն որակելով չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ։ «Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում, նման կրթական օջախ տեսնել՝ ե՛ւ հայկական, ե՛ւ միջազգային, ե՛ւ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ։ Չափազանց կարեւոր է եւ չափազանց ոգեւորիչ։ Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար եւ ուզում եմ, որ չհոգնեք, որովհետեւ չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը։ Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք եւ շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար»,–դիմելով համալսարանի անձնակազմին՝ նշել է կառավարության ղեկավարը։
Անդրադառնալով իր՝ Լիբանան պաշտոնական այցի օրակարգին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ բավական շատ ու արդյունավետ հանդիպումներ է ունեցել ե՛ւ Լիբանանի ղեկավարության, ե՛ւ բիզնես միջավայրի, ե՛ւ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ 
«Մենք շատ երախտապարտ եւ շնորհակալ ենք Լիբանանին այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է հայ համայնքի նկատմամբ։ Շնորհակալ ենք Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար եւ ցեղասպանության տարիներին մեր հայրենակիցներին ցուցաբերած հյուրընկալության եւ օժանդակության համար։ Բայց մենք նաեւ արձանագրել ենք, որ, ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ՝ իրականում եղբայրական եւ բարեկամական, տնտեսական հարաբերությունների, տնտեսական բաղադրիչի մեջ հետ ենք ընկել, եւ մեր պատկերացմամբ՝ առաջարկել ու ներկայացրել ենք այն առավելությունները, որոնք այսօր Հայաստանն ունի։ Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, եւ մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք։
Այս երկու օրը շատ ենք խոսել մեր վերջին տարվա տնտեսական աճի վերաբերյալ. մենք իրականում ունենք միջինից շատ ավելի բարձր տնտեսական աճ տարածաշրջանում եւ լավ հիմքեր ունենք հետագայում նույնպես կայուն աճ ապահովելու համար։ 
Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է երկիրն առաջ տանենք, որն է այն հորիզոնը, որին հասնելու ենք եւ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ վստահաբար մենք ունենալու ենք չափազանց լավ, տրամաբանական, արդար եւ զարգացող երկիր»,–ասել է վարչապետը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հաջորդ կանգառը հայ հոգեւոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկն էր՝ Զմմառը։ Այստեղ կառավարության ղեկավարը հանդիպել է Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգեւոր ներկայացուցիչների եւ Զմմառի վանքի միաբանության անդամների հետ, շրջել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, թանգարանում եւ մատուռում։ Վարչապետը կարեւորել է Զմմառի գործունեությունը դարավոր մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության պահպանման գործում։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 37 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018