ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 19:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Բաշար Ասադը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
09:16
Բաշար Ասադը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ով Նահատակների օրվա կապակցությամբ Դամասկոսում այցելել էր ռազմական ուսումնարան, որտեղ սովորում են զոհված հերոսների երեխաները, խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «SANA» գործակալությունը։
Ասադը նշել է, որ օսմանցիների հանցագործություններն այդ ժամանակ չեն սահմանափակվել ազգայնականների ոչնչացմամբ. նրանք նողկալի մեղքեր են գործել միլիոնավոր հայերի, ասորիներ եւ Օսմանյան կայսրությունում բնակվող այլ փոքրամասնությունների նկատմամբ, իսկ այժմ այդ կոտորածները կրկնվում են տարբեր գործիքներով եւ անուններով։
«Այն ժամանակ օսմանցի Ջեմալ փաշան էր դահիճը, ով տվել էր սպանելու հրամանները, իսկ այժմ Էրդողանն է, ով իրականացնում է այդ հանցագործությունները»,–ասել է Սիրիայի նախագահը։
Հիշեցնենք, որ 1916 թվականի մայիսի 6—ին Ջեմալ փաշայի հրամանով Դամասկոսում եւ Բեյրութում մահապատժի ենթարկվեցին 6 արաբ ազգայնականներ։ Ամեն տարի նույն օրը Սիրիայում եւ Լիբանանում նշվում է Նահատակների օրը։

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024