ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 23:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 9 » Բազմաբնույթ եւ կարեւոր հանդիպումներ /ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ/
09:29
Բազմաբնույթ եւ կարեւոր հանդիպումներ /ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով երեկ պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա։ Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ։ Այստեղ ՀՀ նախագահը  հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։
Նախագահն ընդգծել է, որ այս հանդիպումը նախեւառաջ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարիների ձեռքբերումները եւ ուղենշելու հետագա անելիքները՝ նկատի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը երբեւէ չի դադարել ջանքեր գործադրել՝ խրախուսելու կազմակերպության արժեքների եւ ֆրանսերենի տարածմանը։ Նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ է, որ Հայաստանում արդեն գործում է ֆրանսերենով կրթական ողջ ցիկլը՝ մանկապարտեզից մինչեւ համալսարան։
Կազմակերպության հետ համագործակցությունը, հանրապետության նախագահի համոզմամբ, նպաստեց ոչ միայն Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը, այլեւ հարթակ հանդիսացավ կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման եւ միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով, ըստ նախագահի, առանցքային դեր ունեցավ 2015 թվականին Ֆրանկոֆոնիայի 31—րդ նախարարական համաժողովի անցկացումը Հայաստանում։
ՀՀ նախագահը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը։ Այդ համատեքստում նշվել է Ֆրանկոֆոնիայի քաղաքապետերի միջազգային ասոցացիայի հետ ծավալված փոխգործակցությունը, որի արդյունքում մայրաքաղաք Երեւանի մի շարք դպրոցներում պայմաններ են ստեղծվել ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար, վերանորոգվել են երաժշտության եւ արվեստի դպրոցներ, գրադարաններ։
Անդրադարձ է եղել նաեւ ֆրանկոֆոն ընտանիքին վերաբերող արդի խնդիրներին, զրուցակիները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ հանդիսացող երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության շուրջ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կազմակերպության եւ անձամբ տիկին Ժանի հավասարակշռված դիրքորոշման համար։ Աջակցությունը խնդրով զբաղվող միակ մասնագիտացված ձեւաչաձի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ըստ Սերժ Սարգսյանի, աջակցություն է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված աշխատանքներին։ Նման հեղինակավոր գագաթնաժողովը մեր երկրում անցկացնելու որոշումը, նախագահի խոսքով, ոչ միայն վկայում է կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի հանձնառության, այլեւ մեր երկրի հանդեպ բարձր վստահության մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա շատ պարտավորեցնող է, եւ Հայաստանը հաստատակամ է ապահովելու այդ կարեւոր իրադարձության հաջողությունը։
Հանրապետության նախագահը կազմակերպության գլխավոր քարտուղարին տեղեկացրել է գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, նշելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀՀ արտգործնախարարը կազմակերպության հետ համատեղ արդեն իսկ զբաղված է նախապատրաստական միջոցառումների ծրագրի մշակմամբ։ Նախագահն առաջարկել է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել կայուն զարգացման, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, երիտասարդության հետ կապված հարցերի վրա։
Նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում նաեւ գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ առաջին անգամ գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ բազմազանության, համերաշխության, երկխոսության եւ համագործակցության մեծ ընտանիքի կենտրոնակայանում։ Հայաստանը, որ կազմակերպությանն իր ներգրավվածության տասը տարիների ընթացքում վաստակել է ակտիվ անդամ պետություն կոչվելու իրավունքը, հանձնառու է առաջ մղել ֆրանկոֆոն արժեքները, որ համամարդկային են։ Ասվածի վկայությունն է այն վստահությունը, որ կազմակերպության անդամ—երկրներն ու ղեկավարությունը ցուցաբերեցին Հայաստանի նկատմամբ՝ որոշելով Հայաստանում անցկացնել Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը։ Անկասկած, մենք պատվով կիրականացնենք վստահված առաքելությունը»,–գրել է նախագահը։
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը եւ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման ու ջերմ ընդունելության համար եւ տիկին Միկայել Ժանին գագաթնաժողովից առաջ եւս հրավիրել է Հայաստան։
Գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան հարուստ է իր բազմազանությամբ եւ այն ժառանգությամբ, որ կրում են իր անդամները, ինչպես նաեւ այն ուղերձով ու ապագայի տեսլականով, որ կազմակերպությունը կարողանում է փոխանցել Ֆրանկոֆոնիայի մյուս անդամներին։ Նա վստահեցրել է, որ կազմակերպությունում ոգեւորությամբ են սպասում հայաստանյան գագաթնաժողովին, որը, իր համոզմամբ, լավ հնարավորություն է հայ ժողովրդի համար ցույց տալու վերապրելու, արարելու իր կամքի մեծ ուժը եւ հաստատակամությունը։

 

Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024