ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 02:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25 » Բազմաչափ համագործակցությունը կշարունակվի /Նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ/
13:46
Բազմաչափ համագործակցությունը կշարունակվի /Նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ/

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ—բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը եւ Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։
Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է եւ մեծապես կարեւորել են փոխգործակցության ընդլայնումը նաեւ միջազգային հարթակներում, հատկապես՝ ԵՄ շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստան—ԵՄ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ եւ նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար։
Հայ—բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից հանրապետության նախագահը կարեւորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաեւ փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն։
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը։ Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18—ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23—ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռեւս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ 
Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարեւորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում։
Սերժ Սարգսյանը եւ Շառլ Միշելը քննարկել են հայ—բելգիական առեւտրատնտեսական հարաբերություններին եւ փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն ՀՀ—ում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաեւ ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը եւս, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման եւ այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Նշելով, որ 2018թ. Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը, նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար եւ, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024