ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 23 » ԲԴԽ—ն իշխանություն է / Որը կհավասարակշռի եւ կհակակշռի իշխանության մյուս թեւերին/
15:57
ԲԴԽ—ն իշխանություն է / Որը կհավասարակշռի եւ կհակակշռի իշխանության մյուս թեւերին/

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրության հարցը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից մեկն է։ «Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ, նոր ինստիտուտ է, եւ ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու՝ ելնելով այն դերակատարությունից, որ այդ ինստիտուտն ունի»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Հարությունյանը։
ՍԴ նախագահի գնահատմամբ՝ ԲԴԽ—ն պետք է գնա արմատական փոփոխությունների՝ ապահովելով դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը։ «Պետք է նաեւ կոտրենք այն մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որն սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել եւ հակակշռել մյուս իշխանության թեւերին»,–հավելեց ՍԴ նախագահը։
Ի դեպ, երեկ  ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին.
առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին,
երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյանին,
երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին,
չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին,
հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին։
Գագիկ Հարությունյանը նշեց, որ մյուս խմբակցությունները եւս կարող են թեկնածուներ առաջադրել, սակայն յուրաքանչյուր տեղի համար ընտրվելու է մեկ թեկնածու։
Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4—րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։ «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետեւ դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեմ մարտի 23—ին։ Բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ Սահմանադրության 211—րդ հոդվածը՝ անցումային դրույթների։ 125—րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կան նաեւ անցումային դրույթներ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է։ 211—րդ հոդվածում շատ հստակ սահմանված է, որ 125 հոդվածով սահմանված նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով։ Այսինքն՝ հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ պետք է կատարվի 125 հոդվածով՝ Ազգային ժողովի միջոցով»,–ասաց Գագիկ Հարությունյանը։
Դիտարկմանը, որ Սահմանադրության 5—րդ գլուխը, որտեղ ներառված է 125 հոդվածը, ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի ընտրությունից հետո, նա արձագանքեց. «Եթե փորձենք Սահմանադրության տարբեր գլուխներ ուսումնասիրել, կտեսնենք, որ անցումային դրույթները վերաբերում են տարբեր գլուխների։ Նույնը վերաբերում է 7—րդ գլխին, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցված են դատական իշխանության հետ կապված շատ հարցեր, որոնք անցումային դրույթներով այդ ժամանակի համար այլ կերպ պետք է լուծվեն։ Այսինքն՝ անցումային փուլում լուծումները տրվում են անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար։ Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից։ Հոկտեմբերին մշակեցինք հայեցակարգը, որից հետո փոփոխությունները։ Հանրաքվեն եղավ 2015—ին, 2018 թվականն է՝ մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024