ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 16:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 22 » Բլոգերների միջազգային ֆորում՝ Ստեփանակերտում /«Հակամարտությունն Ադրբեջանի համար տարածքային, իսկ հայկական կողմի համար կենսական խնդիր է»/
09:24
Բլոգերների միջազգային ֆորում՝ Ստեփանակերտում /«Հակամարտությունն Ադրբեջանի համար տարածքային, իսկ հայկական կողմի համար կենսական խնդիր է»/

«Հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը». այս խորագիրն էր կրում արցախյան կողմի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտում հրավիրված բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում էին աշխարհի 11 երկրներից (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ռուսաստան, Բելառուս, Լատվիա, Չեխիա եւ այլն) ժամանած երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ 
Նրանց կողմից միջոցառումն ընկալվում էր որպես «Լապշինի գործի շարունակություն», ինչը վկայում է Ադրբեջանի եւ Բելառուսի դիվանագիտական—քաղաքական խայտառակ ձախողման մասին։ 
Պատահական չէ, որ փորձագետ Կարեն Վերանյանն իր խոսքում իրավացիորեն ընդգծեց. «Ֆորումը հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանի եւ Բելառուսի, այլեւ ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով»։
Գիտաժողովում արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը եւ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը հանդես են եկել զեկուցումներով, որոնց շուրջ էլ ծավալվել են քննարկումները։
Ըստ Հ. Արզումանյանի, ով միաժամանակ ներկայացավ ռազմական իրավիճակի վերլուծությամբ, հակամարտության գոտում (շփման գծում) հայկական եւ ադրբեջանական կողմերի խոցելիությունը Ռուսաստանին թույլ է տալիս տարածաշրջանում ունենալ կայուն ներկայություն։ «Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ժողովրդին հաջողվեց ձեռնամուխ լինել ազգային—ազատագրական պայքարին։ Նա կարողացավ վերականգնել պատմական արդարությունը եւ իր պատմական հայրենիքի մի մասը»,–նշեց Հ. Արզումանյանը։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության պատմական կողմին, նա արձանագրեց, որ 1920թ. քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Արցախը հանձնվել է Ադրբեջանին. «1990–ականների սկզբին ակնհայտ դարձավ, որ խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորումը հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով պարտիզանական, կամավորականների ջոկատների հենքի վրա ստեղծվեց ազգային բանակ, որը առավելություններ ուներ Ադրբեջանի նկատմամբ»։ Փորձագետի համոզմամբ՝ «չնայած հաջողություններին, Արցախի պաշտպանության բանակի հետագա առաջխաղացումը միտումնավոր, գիտակցված կանգնեցվեց։ Եվ ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որը ես կանվանեի կողմերի խոցելիության վիճակ»։ 
Ըստ փորձագետի. «Եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, դա չի լինելու լոկալ, ինչպես այդ երկիրն է պնդում, այլ լինելու է լայնածավալ»։ Ի պատասխան բլոգերներից մեկի այն հարցի, թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ է տեսնում, փորձագետը պատասխանեց. «Դժվար է որեւէ կանխատեսում անել։ Օրինակ՝ ապրիլյան պատերազմը եւս անհավանական էր, բայց դա տեղի ունեցավ։ Իսկ դա վկայում է, որ երբեք չպետք է կորցնել զգոնությունը»։
Արտասահմանից ժամանած լրագրողներին հետաքրքրում էր երկու երկրների զինված ուժերի դասավորվածության, ռազմական եւ մարտական պատրաստվածության վիճակը։ Փորձագետի խոսքով. «Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի համար տարածքային, իսկ հայկական կողմի համար՝ կենսական խնդիր է։ Յուրաքանչյուր հայ զինվոր քաջ գիտակցում է, որ պարտվելու դեպքում Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնելու։ Իսկ Մեծ եղեռն տեսած ազգը դա երբեք թույլ չի տա»։
Սերգեյ Շահվերդյանն իր խոսքում նշեց, որ չնայած Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտներ ստեղծել Արցախի տուրիզմի զարգացման համար, ի հեճուկս ձեռնարկված քայլերի, զբոսաշրջությունը տարեցտարի ընդլայնվում է։ «Տարեկան շուրջ 15.000 արտասահմանցի զբոսաշրջիկ եւ Հայաստանից տասնյակ հազարավոր բնակիչներ են այցելում Արցախ, որոնց տրամադրության տակ են գտնվում 1280 տեսարժան վայրեր։ Նրանց «ուղղորդմամբ» զբաղվում են տուրիստական 7 ընկերություններ։ Զբոսաշրջիկների հոսքը հատկապես նշանակալի է ՌԴ—ից, ԱՄՆ—ից, Իրանից եւ Եվրոպայից»,–ասաց փոխնախարարը։ Ի պատասխան այն հարցի, թե Ադրբեջանի «սեւ ցուցակի» իմաստը որն է, պարոն Շահվերդյանը պատասխանեց. «Դա Ադրբեջանի կողմից փորձ է վախեցնել հանրությանը եւ հետ պահել Արցախ այցելությունից»։ 
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, Ս. Շահվերդյանն ասաց, որ «օդանավակայանը չի աշխատում ոչ թե նրա համար, որ Ադրբեջանի կողմից կա ճնշում, այլ որ միջազգային հանրությունն է ճնշում գործադրում»։ Միեւնույն ժամանակ հավելեց, որ ոչ ոք չի կարող ենթադրել, թե հարցը, երբ լուծում կստանա։ Ղարաբաղ բրենդի ռեբրենդինգի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծեց, որ այդ հարցում ժամանակ ու զգուշավորություն է պահանջվում։ «Ղարաբաղ բրենդն ավելի ճանաչելի եւ ընդունելի է արտասահմանցիների կողմից, եւ մենք այսուհետ եւս քայլեր կձեռնարկենք, որպեսզի Արցախ եւ Ղարաբաղ անվանումները դառնան համարժեք, եւ ռեբրենդինգի արդյունքում՝ Ղարաբաղը կփոխարինենք Արցախով»,–պարզաբանեց Ս. Շահվերդյանը։
Վերջում ֆորումի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հ. Գ. Միջազգային համաժողովի մասնակից բլոգերներն ու լրագրողները մեկնել են Գանձասար եւ Շուշի, մոմեր վառել տաճարներում ու աղոթել ապրիլյան պատերազմում նահատակված տղաների համար։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024