ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 11:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Բոլոր պայմանները ստեղծված են /Ինքնավար արեւային կայանների տեղադրման համար/
14:43
Բոլոր պայմանները ստեղծված են /Ինքնավար արեւային կայանների տեղադրման համար/

Փոքր հզորությամբ ինքնավար արեւային կայանների տեղադրման համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կատարված օրենսդրական փոփոխություններից հետո այսուհետեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
Դրա համար ոչ միայն չի պահանջվում որեւէ լիցենզիա, այլեւ ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, վերջերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նաեւ ինքնավար կայանների էլեկտրական ցանցին միանալու պայմանագրի օրինակելի ձեւը եւ հատուցման տրամադրման կարգը, հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այդպիսով, այլեւս որեւէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային ինքնավար կայանների տեղադրման եւ շահագործման համար։
Ցանցին միանալու համար անհրաժեշտ կլինի սպառողի կողմից ներկայացված դիմումը։ Դրա հիման վրա կնքվում է միացման պայմանագիրը, որի համաձայն, ցանցերն իրականացնում է նոր սպառողի միացումը։
Դրանից հետո, ըստ Հ. Բադալյանի, տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման եւ օգտագործման կանոններով։
 

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 25 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017