ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ /Վարչապետը ՊԵԿ–ի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ–ի նորանշանակ նախագահին/
14:36
Բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ /Վարչապետը ՊԵԿ–ի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ–ի նորանշանակ նախագահին/

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ–ի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ–ի նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ–ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում։ Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք։ Ընդգծելով ՊԵԿ–ի գործունեության կարեւորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույց, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում։
Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է օրինապահ քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը։ «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ, եւ որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել։ Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության վրա։ Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,–ասել է Կարեն Կարապետյանը։ 
Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները։ Մասնավորեցնելով, վարչապետը նշել է, որ խոսքը ոչ միայն այն տեղեկանքների մասին է, որոնք ՊԵԿ–ն է պահանջում, այլ նաեւ այն տեղեկանքների, որոնք անհրաժեշտ են այլ գերատեսչություններից՝ ձեւակերպումներն իրականացնելու համար։ «Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձեւակերպված լինեն, քաշքշուկը եւ անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի։ Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը։ Ըստ գործադիրի ղեկավարի՝ այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ՝ հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա, եւ ընդունել այնտեղի ինվոյսի գինը։ Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ–ի վերադարձ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ–ի աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում։ «Մենք առավելագույնս պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը, եւ հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,–ասել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ, եւ, որպեսզի բոլորը համոզվեն դրանում, ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է գործել առավելագույնս թափանցիկ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՊԵԿ գործունեության էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, վարչարարության ընթացքում առաջացող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հետադարձ կապի ապահովմանը վերաբերող հարցերի։ Վարչապետը նշել է, որ ակնկալում է նաեւ ՊԵԿ–ի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024