ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 30 » Բրիտանիային հնարավո՞ր է «հետ բերել» /Միլիոնավոր մարդիկ ցանկանում են հանրաքվեի վերանայում/
14:29
Բրիտանիային հնարավո՞ր է «հետ բերել» /Միլիոնավոր մարդիկ ցանկանում են հանրաքվեի վերանայում/

Նախօրեին Բրյուսելում ԵՄ—ի գագաթնաժողովում Եվրոպայի ղեկավարները քննարկումներ են անցկացրել Մեծ Բրիտանիայի հարցի շուրջ։
«Քանի դեռ գրավոր ծանուցում չի ստացվել ԵՄ—ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ, բանակցություններ չեն լինի։ Ես Եվրահանձնաժողովի անդամներին, դիրեկտորատների ղեկավարներին, հանձնաժողովի անդամներին ասացի, որ նրանք չպետք է փորձեն բանակցությունների մեջ մտնել, քանի դեռ մենք ծանուցում չենք ստացել»,—մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
Նա հույս է հայտնել, որ ապագա բրիտանական կառավարությունից ծանուցումը կստացվի հնարավորինս շուտ։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ասել է. «Մեծ Բրիտանիան իր վճռի մասին ԵՄ—ին ծանուցելու որոշում կընդունի, երբ դա հարկավոր ու հնարավոր լինի… Դա մեր՝ որպես ԵՄ—ի անդամ երկրի, սուվերեն իրավունքն է»։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը «չի կարող պատժել Մեծ Բրիտանիային» հանրակցության կազմից դուրս գալու որոշման համար։ «Դա հակասում է մեր համաձայնագրերին եւ անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Բայց մենք պետք է հետեւենք ընթացակարգին»,–նշել է նա։
Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ԵՄ—ն «չի կարող Մեծ Բրիտանիային ավելին տալ, երբ նա դուրս գա ԵՄ—ից, քան այն, ինչ նա ուներ, լինելով հանրակցության անդամ։ Մեծ Բրիտանիան եվրոյի գոտու կամ շենգենյան տարածքի մեջ չէր մտնում, նա միայն եվրոպական շուկայի անդամ էր։ Այժմ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք ընդհանուր շուկայի մաս մնալ»։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, եթե Լոնդոնը ցանկանում է ԵՄ—ի հետ միասնական շուկայի մաս լինել, նրան հարկ կլինի համաձայնել կապիտալների եւ աշխատուժի ազատ տեղաշարժմանը. «Ընդհանուր շուկան ամեն ինչ է կամ ոչինչ, այլ որոշում չի կարող լինել»։
ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով, գոյություն ունեն տարբեր միջոցներ, որ երկիրը մնա Եվրամիությունում։ «Որպես ԱՄՆ—ի պետքարտուղար՝ ես չեմ ցանկանում, որ բրիտանացիները դուրս գան Եվրամիությունից։ Դա սխալ կլիներ»,—նշել է նա։
Նշենք, որ ավելի քան 4 մլն մարդ է ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի վերանայման խնդրագիրը, որը տեղադրվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում։ Խորհրդարանում քննարկվելու համար այն պետք է 100 հազար ստորագրություն հավաքի։ «Մենք կառավարությանը կոչ ենք անում կիրառել կանոնը, որի համաձայն, եթե ԵՄ կազմից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկածների թիվը 60 տոկոսից պակաս է եղել, իսկ մասնակցությունը չի հատել 75 տոկոսի շեմը, ապա պետք է անցկացվի եւս մեկ հանրաքվե»,–ասված է փաստաթղթի տեքստում։
«Չգիտեմ՝ կթուլանա Եվրամիությունը, թե ավելի կուռ կառույց կդառնա, շատ բաներից է կախված, առաջին հերթին նրանից, թե արդյոք ԵՄ—ում կա՞ն բավարար ուժեղ կառույցներ, որոնք կկարողանան իրականացնել արդյունավետ եւ վճռական քաղաքականություն»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման մասին։
«Ինձ ավելի շատ մտահոգում է Եվրամիության ապագան, քան Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ—ից, քանի որ Մեծ Բրիտանիան վերջին տարիներին ԵՄ ակտիվ անդամ չի եղել, չէր աջակցում որեւէ նախաձեռնության, շատ դեպքերում կաշկանդող դեր էր խաղում, քան օգնող, ԵՄ բյուջեին օգնում էր, բայց անընդհատ երեսով էր տալիս իր տված փողերը, փորձում էր ԵՄ—ին հետ կանգնեցնել իր նախաձեռնություններից»,–նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ազդեցությանը, Բ. Նավասարդյանն ասել է, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալով, առաջիկա տարիներին ԵՄ բյուջեն տասը տոկոսով կրճատվելու է, ինչը նշանակում է, որ բոլորին տրամադրվող օգնության չափը նույնպես կնվազի։
«Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Գերմանիան ԵՄ—ում շատ ավելի կարեւոր դերակատարում ձեռք կբերի»,—ասել է Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայում հանրաքվեի հաղթողները խոստովանել են, որ չգիտեն, թե որն է իրենց հաջորդ քայլը, չգիտեն իրենց անելիքը։ «Այսինքն՝ նրանց խնդիրը ընդամենը այս հարցը առաջ տանելն էր։ Քաղաքական օրակարգի բացակայությունը լուրջ խնդիր է։ ԵՄ—ն կարող է թուլանալ ու ավելի մեղմ կառույց դառնալ, որպեսզի մյուս անդամ երկրները այն լքելու ցանկություն չունենան։ Բայց կարծես թե երկրորդ միտումն է հիմա գերակշռում՝ ԵՄ—ի ամրապնդումը»,–նկատել է Ենոքյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 348 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024