ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 19:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 18 » Բռնություններից զերծ մնալու հրամայականը /Մայրաքաղաքում բողոքի հավաքները շարունակվել են/
08:54
Բռնություններից զերծ մնալու հրամայականը /Մայրաքաղաքում բողոքի հավաքները շարունակվել են/

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը թեեւ նախօրեին հայտարարել էր, որ իրենց հիմնական նպատակը Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները, բոլոր մուտքերը փակելն է, որպեսզի պատգամավորները չկարողանան մասնակցել հատուկ նիստին, սակայն երեկ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ ծրագիրը փոխվում է։ 
Նա տեղեկացրել է, որ իրենց տակտիկան փոխվում է. «Մենք պետք է շարունակենք մեր ճկուն մարտավարությունը։ Հիմա երթով կշարժվենք մեր ուղղությամբ, գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործունեությունը պարալիզացնելու ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք։ Որտեղ չի հաջողվի, նստացույց կանենք մուտքերի դիմաց։ Ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով։ Պայքարը շարունակվելու է եւ լինելու է «բաց ձեռքերի պայքար»։ Միաժամանակ նա նշել է, որ սա ցանցային պայքար է, յուրատեսակ թավշյա հեղափոխություն։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին է հանձնել ծանուցում հավաքները դադարեցնելու վերաբերյալ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պատռել է այն՝ հայտարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»։
Օրվա ընթացքում ցուցարարները շարունակել են փակել ճանապարհներ, խաչմերուկներ, կամուրջներ, հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, մի քանի նախարարությունների, քաղաքապետարանի շենքերի մոտ, իջեցրել են պետական կառույցների մոտ կայանած մեքենաների անվադողերը։ Նրանք մտադիր էին այդ կառույցների մոտ մնալ այնքան ժամանակ մինչ դռները կբացվեին եւ մարդիկ կփորձեին դուրս գալ այնտեղից, որպեսզի խոչընդոտեն ելումուտը կամ ներխուժեն շենքերի ներս։
Արդեն ժամը 14.00—ի դրությամբ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80—ի։
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ։ ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ձեռք բերված տեսագրություններում ակնհայտ երեւում է, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ արգելափակոցներ, քարեր եւ այլ առարկաներ նետելով հասարակական կարգի պահպանության իրենց պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների ուղղությամբ՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։
«Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու եւ գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»,–հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը նաեւ տարածել է ՀՀ ոստիկանության հայտարարությունը այն մասին, որ այդ կառույցը լիազորություն ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը։ Այդ պարտականությունը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի։
Վաղ առավոտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր ՀՀ ոստիկանության բաժիններ։
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով։
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած երկու անձ է ձերբակալվել՝ Ա.Գ.—ն ու Ս.Լ.—ն։ Նրանք մեղադրվում են հատկապես հանրային ռադիոյի շենք ներխուժելու եւ անկարգություններ կատարելու համար։ ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը ավելի ուշ տեղեկացրել է, որ ձերբակալվել է զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած եւս մեկ անձ՝ Ա. Մ.—ն։ Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր եւ 3 փայտե մահակներ։
Ի դեպ, երեկ Վանաձորում եւ Գյումրիում եւս տեղի են ունեցել ուսանողների կազմակերպած բողոքի գործողություններ։ Վանաձորում նրանց են միացել նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները։ ԵԾ նախագահ Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով ցուցարարների կողմից փակված խաչմերուկներից մեկում, հայտարարել է, թե «հեղափոխություն է սկսում»։
Երեկոյան հանրահավաք էր Հանրապետության հրապարակում։ 
Անդրադառնալով կոնկրետ գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենք որդեգրել են ցանցային մեթոդ, իսկ շարժման տանող ուժը յուրաքանչյուր քաղաքացին է։ Նրա խոսքով՝ շարժումն ունի մեկ առաջնորդ, որը յուրաքանչյուր քաղաքացին է։ Փաշինյանը շեշտել է, որ իրենք այդ քայլերով պատրաստվում են իրականացնել ոչ բռնի թավշյա հեղափոխություն։ Նա հայտնել է նաեւ, որ պատրաստվում են ձեւավորել շարժման ղեկավար կոմիտեներ, որոնք կգործեն հանրապետության տարբեր վայրերում։
«Պարտադիր չէ Ֆրանսիայի հրապարակում գիշերելը։ Կարծում եմ, որ շարժման մասնակիցները վաստակել են այս օրը տանը գիշերելու իրավունքը»,–նշել է ԱԺ պատգամավորը։ 

Հանրահավաքն ավարտվել է երթով։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024