ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Փետրվար » 13 » «CEPA—ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ—ի հետ գործընկերության եւ ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար»
16:04
«CEPA—ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ—ի հետ գործընկերության եւ ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար»

Վարչապետն ընդունել է Արեւելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին։
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արեւելյան գործընկերության տեսլականը եւ առաջընթացը։
Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես ինստիտուցիոնալ շինարարության եւ տնտեսական զարգացման իմաստով։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, եւ Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը։ Դա կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ—ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար։
Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին։ Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը։ Միեւնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին՝ արագացնելու վավերացման գործընթացը։
Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին։ Հայաստանում եւ սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է եւ աջակցում է այդ զարգացումներին։
Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն եւ հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական եւ տնտեսական գործիչների համար։ Սա մեզ ավելի է մոտեցնում Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին։
Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար եւ թափանցիկ։ Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին։
Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա։ Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք։ Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը եւ պարզեցմանը, առեւտրային խոչընդոտների վերացմանը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը։
Որպես առաջնահերթություն՝ մենք ներկայումս քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների եւ գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար։ Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է։ Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում։ Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը եւ կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը։
Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6—9—ը Երեւանում։ Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ եւ կառավարական ներկայացուցիչներ։ Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին՝ այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար։ Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական եւ մտավոր ռեսուրսներ։ Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է։ Մենք բարձր ենք գնահատում այն։ Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ—ից։ Հաշվի առնելով «ավելին՝ ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը՝ կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին։
Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ եւ կառուցողական դարձնել։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւս մեկ կարեւոր հանձնառություն է մեզ համար։ Հայաստանը հետեւողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ։ Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը եւ կզարգացնեն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ։ Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության եւ նախագահ Ալիեւի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»։
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարեւորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արեւելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը եւ Հայաստան—ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան՝ Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու եւ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար։ Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը եւ խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը»,–նշել է նա։ Պարոն Բուխսբաումը ողջունել է նաեւ նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, եւ որոնց արդյունքները եւս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին։
Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9—ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններն էին։ Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով։ Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, եւ դա մեր քաղաքական կամքն է։ Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է եւ տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»։ Վարչապետն ընդգծել է՝ տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական եւ օտարերկրյա ներդրողների համար, եւ այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում՝ օրենսդրական եւ կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաեւ նոր գործիքների ներդրման ուղղությամբ։
Ի պատասխան Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է եւ հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»։
Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական—քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան—Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի եւ Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող եւ մի շարք այլ հարցերի։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024