ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 17 » Չափազանց կարեւոր եւ համախմբող դերակատարություն /Վեհափառ հայրապետը մաղթել է ՀՀ նորընտիր նախագահին արդարացնել ժողովրդի սպասումները/
10:41
Չափազանց կարեւոր եւ համախմբող դերակատարություն /Վեհափառ հայրապետը մաղթել է ՀՀ նորընտիր նախագահին արդարացնել ժողովրդի սպասումները/

Ապրիլի 14—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ հայրապետն իր շնորհավորանքները բերեց ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով՝ վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին՝ արդարացնելով ժողովրդի սպասումները թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում։
Նորին սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման եւ առկա մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարելին անել ի սեր եւ ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի։
Վեհափառ հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթեց, որ երկրի եւ ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան։
Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց հայրապետին բարեմաղթանքների համար։ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է՝ հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի եւ Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա նաեւ կարեւորեց եկեղեցու համախմբող դերակատարությունը։
Զրույցի ընթացքում Գարեգին Բ հայրապետը եւ Արմեն Սարգսյանը խոսեցին նաեւ զանազան ծրագրերի մասին։
Հաջողություններ եւ արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին՝ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը եւ համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ՝ այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը։
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀՀ նախագահն այցելեցին մայր տաճար։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 270 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024