ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 2 » Չկա անկախությունից առավել բարձր արժեք /25 տարի առաջ արցախհայությունը պատմական որոշում կայացրեց/
16:46
Չկա անկախությունից առավել բարձր արժեք /25 տարի առաջ արցախհայությունը պատմական որոշում կայացրեց/

Այսօր արցախցիները նշում են պետականության կայացման համար վճռորոշ նշանակություն ունեցող տոներից մեկը՝ հանրապետության հռչակման օրը։
1991—ին արցախյան շարժումը վճռական փուլ էր թեւակոխել, սակայն Մոսկվան մտադիր չէր քաղաքական լուծում տալ հիմնախնդրին։ Եվ դա քաջ գիտակցելով՝ Ադրբեջանի իշխանությունները զինված պատերազմ սանձազերծեցին արցախահայության դեմ՝ մշտական բնակավայրերից տեղահանելով ու դաժան դատաստան տեսնելով մարդկանց նկատմամբ։ Բազմաթիվ հայազգի զավակներ, շարժման նվիրյալներ տխրահռչակ «Կոլցո» ռազմագործողության զոհ դարձան, գերեվարվեցին եւ նետվեցին ադրբեջանական բանտերը, սպանդի ենթարկվեցին։ Լիովին դատարկվեցին Շահումյանի շրջանը եւ Գետաշենը՝ սահմանամերձ գյուղերով։ Հայ շինականը որերորդ անգամ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը։
Իրադրությունն Արցախում հետզհետե սրվում, օրհասական էր դառնում։ Վիճակը տարածաշրջանում հատկապես անվերահսկելի դարձավ, երբ օգոստոսի 30—ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Արյունահեղությանը դիմակայելու եւ կամավորականների ուժերը համախմբելու նպատակով անհրաժեշտ էր արագ կողմնորոշվել եւ առավել համակարգված շարունակել պայքարը։ ՈՒ 1991—ի սեպտեմբերի 2—ը շրջադարձային եղավ Արցախի ժողովրդի համար։ Այդ օրը համատեղ նստաշրջանում ԼՂԻՄ մարզային ու Շահումյանի շրջանային խորհուրդները միաձայն որոշում կայացրին ԼՂՀ հռչակման մասին։ Օգտվելով սահմանադրական իրավունքից՝ այդ փաստաթղթով ժողովուրդն արտահայտեց ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր վճռականությունը։ Ասել է թե՝ 25 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով ազդարարվեց հայկական երկրորդ հանրապետության ծնունդը, ինչը նոր էջ բացեց մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ։
Արցախցիների խիզախ քայլն ավելի էր կատաղեցրել ազերիներին։ Եվ Ադրբեջանի Գերագույն խորհուրդն արագ որոշում կայացրեց ԼՂԻՄ—ը լուծարելու վերաբերյալ։
«Փաստաթղթի» համաձայն, իբրեւ ազգատարածքային միավորում, դադարեցվում էր ինքնավար մարզի գոյությունը, ինչը փաստացի գործող օրենսդրության կոպիտ ոտնահարում էր նշանակում։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհրդին այլ բան չէր մնում, քան որոշում ընդունել Արցախում համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին։ Նույն թվականի դեկտեմբերի 10—ին Շուշիից եւ ադրբեջանական մյուս բնակավայրերից «ուղղորդված» հրթիռակոծության տակ՝ երկրում կայացած հանրաքվեի արդյունքներով ամրագրվեց Ադրբեջանից անկախ լինելու իրողությունը, որին հաջորդեցին իրավաբանական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական հստակ քայլեր։
ԼՂՀ անկախության վերաբերյալ հռչակագիրը գործնականում փոխեց ինքնորոշման իրավունքի իրացման ռազմավարությունը, ինչը պայմանավորված էր տարածաշրջանում ստեղծված բարդ ու պայթյունավտանգ, հակասական իրադրությամբ։ Ու այսօր տարիների հեռվից ավելի ենք համոզվում այն ճշմարտության մեջ, որ թեեւ բազում փորձություններ ստիպված եղավ հաղթահարել ժողովուրդը ու անցնելով դաժան պատերազմի միջով՝ դիմակայել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, հանրապետության հռչակման մասին ընդունված ակտը լիովին հիմնավորված էր եւ արդարացված։
Ահա արդեն քառորդ դար է, ինչ արցախցիները շարունակելով երթի անշեղ ընթացքը, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն են կառուցում՝ Հայաստանի, աշխարհի համայն հայության աջակցությամբ, հաջողությամբ դիմագրավում հակառակորդի քաղաքական ու ռազմական նոր հարձակումներին, միջազգային հանրությանն ապացուցում իրենց իրավունքների համար սկսված պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու կամքն ու վճռականությունը։ Օրակարգում է մնում երկրի անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման, բանակի մարտունակության բարձրացման խնդիրը։ Ադրբեջանի կողմից այս տարվա ապրիլի 2—5—ը սանձազերծված լայնածավալ ռազմագործողությունները, որոնք մարդկային, նոր անդառնալի կորուստների եւ ավերվածությունների պատճառ հանդիսացան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հակառակորդն անհրաժեշտ դասեր չի քաղել անցյալից ու շարունակում է ուժի դիրքից, բռնությունների ու շանտաժների լեզվով «հարաբերվել» Արցախի հետ՝ անտեսելով միջնորդների, միջազգային կառույցների դիրքորոշումն ու հորդորները։ Սակայն Ադրբեջանը որքան էլ որ փորձի «անմեղ զոհի» կերպարով ներկայանալ հանրությանը, մանավանդ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, աշխարհին առավել տեսանելի դարձրեց հայատյացի իր գազանային դեմքն ու ձեռագիրը, որը դիտարկվում է որպես մարդկությանը սպառնացող մեծ վտանգ եւ իրավական ու քաղաքական գնահատական պիտի ստանա հայ զինվորների, խաղաղ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունների համար։
Արցախյան պատերազմի ծնունդ համարվող ԼՂՀ պաշտպանության բանակը, որ անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ, այսօր ամենամարտունակներից մեկն է տարածաշրջանում՝ վստահորեն ամրապնդելով իր դիրքերը։ Անփոխարինելի մի արժեք, որ Արցախի գոյության առաջին գրավականն է, պետականության կայացման հիմնաքարը, միշտ պատրաստ՝ ցանկացած իրավիճակում արժանի հակահարված հասցնելու թշնամուն։ Իսկ մանավանդ ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների ընթացքում հայ զինվորը բազմիցս է ապացուցել իր անձնազոհությունն ու նվիրումը հայրենիքին, ում բացառիկ քաջությամբ ու հերոսական նկարագրով այսօր հպարտանում է հայ ժողովուրդը։
Անկախության տանող ճանապարհին Լեռնային Ղարաբաղը միշտ առաջնորդվել ու այսօր էլ շարունակում է խստորեն հետեւել միջազգային իրավունքի նորմերին։ Մինչդեռ Ադրբեջանում հակամարտության ամբողջ ընթացքում միջազգային իրավունքն ընբռնում են բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում, ինչը աշխարհի հեղինակավոր քաղաքագետների եւ իրավագետների, փորձագետների կարծիքով, անկիրառելի է ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Բաքվում հավանաբար չեն կամենում վերհիշել, որ «ԽՍՀՄ—ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումների ժողովուրդներին վերապահվում է ինքնուրույն լուծել պետական—իրավական կարգավիճակի իրավունքը»։ Այս տեսակետից ուշագրավ է այն հանգամանքը, որ ԼՂՀ հռչակման վերաբերյալ հռչակագրի ընդունումը երբեք չի բողոքարկվել նախկին ԽՍՀՄ իշխանությունների կողմից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ունենալով ժողովրդավարության համար անհրաժեշտ ատրիբուտները, գործող պետական բոլոր ինստիտուտները, պատմական իրողություն է եւ լի է վճռականությամբ պահպանելու ու ամրապնդելու հազարավոր հայորդիների արյամբ ձեռք բերված ազատությունն ու անկախությունը։
ԼՂՀ արտաքին քաղաքանության մեջ շարունակում է գերակա մնալ նրա փաստացի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությունը, որի համար առկա են իրավական, պատմական եւ բարոյական բոլոր հիմքերը։ Այս դիրքորոշման իրավական հիմքերը հուսալի են ու անթերի, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ, ինչպես վճռել է Արցախի ժողովուրդը, չի կարող նրա մաս կազմել նաեւ ապագայում։ ԼՂՀ—ն դե—ֆակտո կայացած պետություն է՝ այդ կարգավիճակին համապատասխան օրենսդիր ու գործադիր իշխանության եւ կառավարման կառույցներով, ներառյալ՝ սեփական զինված ուժերը։ Հավասարակշռված եւ իրատեսական արտաքին քաղաքականության շնորհիվ ԼՂՀ—ն տարածաշրջանում դարձել է քաղաքական կարեւոր գործոն, որի շահերը միջազգային հանրության կողմից չեն կարող անտեսվել։ Երկրի հեղինակության բարձրացմանը նպաստում է ԼՂՀ ղեկավարության կողմից վարվող քաղաքական նոր ուղեգիծը, որը միտված է ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կառուցմանը, օրենքի գերկայության ապահովմանը, հասրակական—քաղաքացիական հասարակության կառուցմանը, օրենքի գերկայության ապահովմանը, հասարակական—քաղաքական ու տնտեսական կյանքի ոլորտների բարեփոխմանը։
Խաղաղությունը, կայունությունն ու փոխվստահությունն այլընտրանք չունեն տարածաշրջանում, եւ Ադրբեջանում պիտի հասկանան, որ անհնար է ուժի դիրքից խոսել բազում փորձություններ հաղթահարած ու իր սեփական ճակատագիրը տնօրինող մի ժողովրդի հետ, ում համար անկախությունից բարձր արժեք չկա։
Հ. Գ. Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ի նշան խոր հարգանքի եւ վաստակի գնահատման, սեպտեմբերի 1—ին՝ ԼՂՀ հռչակման 25—րդ տարեդարձի կապակցությամբ արցախյան շարժման մի խումբ ակտիվ մասնակիցներ, քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ այցելել են քաղաքային գերեզմանոց եւ ծաղիկներ տեղադրելով կյանքից հեռացած արցախյան գոյապայքարի ազատամարտիկների շիրիմներին, խնկարկել նրանց հիշատակը։
Տոնական միջոցառումների շրջանակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել են մարզական տարբեր մրցումներ, իսկ Ս. Շահումյանի անվան պուրակում տոնական համերգով հանդես է եկել ՊԲ զինվորական նվագախումբը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 381 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024