ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 8 » Չնայած օրենքը չի պարտադրում / Սակայն Ազգային ժողովի ղեկավար կազմը կարող է փոխվել/
15:29
Չնայած օրենքը չի պարտադրում / Սակայն Ազգային ժողովի ղեկավար կազմը կարող է փոխվել/

Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ոչ քաղաքական թեւի մի քանի ներկայացուցիչներ լքել են խմբակցությունը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ—ից հեռացած գործարար պատգամավորներին հարգանքով է վերաբերվում։ ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նա չի մեկնաբանել, թե արդյո՞ք վերջինները շահ ունեին, երբ անդամակցել էին իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ ՀՀԿ խմբակցության անդամների թվի կրճատումը կարող է օրենսդիր իշխանության ղեկավար կազմում որոշակի փոփոխությունների հիմք հանդիսանալ, սակայն դա պարտադիր հետեւանք չի կարող լինել։
«Ընդդիմությունը մեկ փոխնախագահի պաշտոն ունի, բայց դա չի նշանակում, որ եթե ընդդիմություն ես, ուրեմն մեկ փոխնախագահի պաշտոն կարող ես ունենալ, այլ սա ընդդիմության այն երաշխիքն է, որ եթե դու ընդդիմություն ես, առնվազն այդ մեկ պաշտոնը քոնը պետք է լինի։ Բայց մենք, օրինակ, երբ մեկ տարի առաջ ընտրում էինք Ազգային ժողովի նախագահ, կարող էինք ընդդիմությունից որեւէ մեկին ընտրել, ոչ մի խնդիր չկար, եւ այն ժամանակ Ազգային ժողովի նախագահը կարող էր լինել ընդդիմությունից»,–ասել է Կոստանյանը՝ նշելով, որ այս պահին նման փոփոխության հիմք չի տեսնում։
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր դեպքում կարող է նման փոփոխություն տեղի ունենալ՝ Կոստանյանն ասել է, որ դա հնարավոր կլինի, եթե պատգամավորները կամ քաղաքական ուժերը համապատասխան հիմքերի առկայության դեպքում առաջարկեն պաշտոնանկ անել գործող ԱԺ նախագահին եւ տեղակալներին ու առաջարկեն իրենց տարբերակները։
Իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը կորցնելու հեռանկարը չի վախեցնում Շարմազանովին։ «Եթե իրենք կորոշեն, որ ես չպիտի լինեմ ԱԺ փոխնախագահ, աշխարհը շուռ չի գա, ես չեմ լինի։ Ինձ ընտրել են պատգամավորները, այս անգամ էլ որոշողները պատգամավորներն են»,–նշել է նա։
Ինչ վերաբերում է նախանշվող ԱԺ արտահերթ ընտրություններին, նա ասել է, որ որպես քաղաքական կուսակցություն ՀՀԿ—ն մասնակցելու է դրանց, եւ կարծում է, որ արդյունքում դարձյալ մեծ ներկայացվածություն կունենա խորհրդարանում։
Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ—ն որոշել է՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի աշխատանքային խմբում ՀՀԿ—ից ներկայացված են լինելու Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը։
ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։
«Ցավալի բան է տեղի ունեցել, եւ իրականում իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»,—ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով իր կողմից քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի՝ ապրիլի 6—ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր։
«Թողենք իրավապահ մարմինների գնահատականին եւ չտրվենք քաղաքական սադրանքների, այսքանը այդ թեմայի մասին. այլ հարցերի չեմ պատասխանելու»,–ասել է Կարեն Ավագյանը։


ԶՈւ—ում լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր է նախատեսվում
 

Երեկ լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել են, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հնարավո՞ր է բանակում եւս լինեն աղմկոտ բացահայտումներ, ձերբակալություններ։ Նախարարը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Այսօր զինված ուժերում լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր է ծրագրվում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախի բանակցություններում Արցախն իր փոխարեն պետք է խոսի, Հայաստանն՝ իր։ Լրագրողները նախարարից հետաքրքրվել են՝ մտավախություններ չկա՞ն, որ Ադրբեջանը կփորձի ոտնձգությունների գնալ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ հայկական զինված ուժերն անելու են հնարավոր ամենը այդ ոտնձգությունների դեմ։ Հարցին՝ ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը, պատասխանել է. «Համեմատաբար վերահսկելի է. վերահսկելի է մեր եւ ՊԲ—ի կողմից»։
Փաշինյանը հայտարարել է բանակում հագուստի եւ այլ կենցաղային խնդիրների մասին, դրանք վերաբերում են նաեւ այն շրջանին, երբ Տոնոյանը պաշտպանության փոխնախարար էր, բայց այդ հարցը այն ժամանակ չէին լուծում, սկսեցին լուծվել միայն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Դավիթ Տոնոյանը չի համաձայնել։ «Լուծվում էին»,—ասել է նա եւ հավելել՝ այն ժամանակ էլ է պատասխանատվություն կրել, հիմա էլ, իբրեւ պաշտպանության նախարար ասում է՝ զինվորական համազգեստը ժամանակի ընթացքում էապես բարելավվել է. այն, ինչ նախկինում կար, վաղուց չկա։ Նաեւ հավելել է, որ այն փոփոխությունները, որոնք հիմա կան, նախաձեռնվել էին պաշտպանության նախկին նախարարի ժամանակ։
Դավիթ Տոնոյանը նաեւ ասել է, որ Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ մյուս ծրագրերը շարունակվելու են։ «Հազար դրամների» անվանում ստացած օրենքի կասեցման հիմքեր էլ, նախարարն ասել է, չկան։

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024