ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Դամասկոսում հայեր են սպանվել /Բաշար Ասադի խոսքերով՝ Սիրիայում կառավարական ուժերի հաղթանակը ժամանակի հարց է/
10:42
Դամասկոսում հայեր են սպանվել /Բաշար Ասադի խոսքերով՝ Սիրիայում կառավարական ուժերի հաղթանակը ժամանակի հարց է/

Դամասկոսի արվարձաններում անդադար կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանը՝ ավելացնելով, որ ամենուրեք սեւ ծուխ է երեւում։ Նրա խոսքով՝ բախումներն ակտիվացել են նաեւ Հալեպի Նոր գյուղ եւ Սուլեյմանիա թաղամասերում։
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվել են, մասնավորապես, Հալեպի Սալահ ադ Դին, Աամարիա, Հաշքալ, Թել ազ Զարազիր թաղամասերում, որտեղ մեծ քանակությամբ զենք է առգրավվել։
Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները բախումներ են ունեցել զինված խմբավորման հետ, որոնք Հալեպ—Ռակկա ճանապարհին քաղաքացիներ են առեւանգել։ Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման անդամները ձերբակալվել են։
Զինված խմբավորումը Դամասկոսի Զամալկա արվարձանում քաղաքացիների է առեւանգել, որոնց թվում՝ նաեւ կանանց։ Առեւանգվածները սպանվել են քաղաքացիների աչքի առջեւ, դիերը՝ հավաքվել Աշ շեյխ Ասքար մզկիթում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մզկիթում հայտնաբերվածների թվում հայերի վեց հոգանոց ընտանիքի անդամներ են։ Վահե Շահինյանը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությունը։ 
Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Իդլեբ քաղաքում, որտեղ զինյալներն օգոստոսի 29—ի առավոտյան հարձակվել են ռազմական օդանավակայանի վրա։ Չնայած զինյալների մեծ թվաքանակին՝ զինված ուժերին հաջողվել է հակակարված տալ։ Զինյալներից շատերը ձերբակալվել են։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ադ Դունիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ կառավարական ուժերի հաղթանակը միայն ժամանակի հարց է, ապա ավելացրել է, որ իրենք բավական հաջողությունների հասել են, եւ իրավիճակը լավանում է։ Ասադը նաեւ տեղեկացրել է, որ նախորդ ամիս Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ինքը եղել է նախագահական նստավայրում՝ չնայած վերջին շրջանում մայրաքաղաքից հեռանալու մասին նրան ներկայացված մեղադրանքներին։
Ի պատասխան Թուրքիայի առաջարկության՝ նա հայտարարել է, որ Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու մտադրությունն անիրականանալի է։
Ի դեպ, երեկ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունն իրականացրել է Երեւան—Հալեպ—Երեւան այս ամսվա վերջին լրացուցիչ չվերթը։ Ինչպես գործակալության հետ զրույցում նշել է ընկերության մամուլի խոսնակը, ինքնաթիռը 50 ուղեւորով առավոտյան ժամը 8։00—ին մեկնել է։ Երեւան է վերադարձել 12։40—ին՝ 70 ուղեւորով։
Հարցին՝ Երեւան—Հալեպ—Երեւան ուղղությամբ սեպտեմբերին լրացուցիչ չվերթներ նախատեսվո՞ւմ են, թե ոչ, նա պատասխանել է, որ կանոնավոր չվերթներն այդ ուղղությամբ կշարունակվեն, իսկ լրացուցիչ չվերթների հարցը դեռ քննարկման փուլում է։ «Ամեն ինչ հանգամանքներից է կախված»,–ասել է նա։
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 539 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024