ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 27 » Դատարաններն ազատ են /Հայաստանում արտոնյալներ չեն լինելու/
11:25
Դատարաններն ազատ են /Հայաստանում արտոնյալներ չեն լինելու/

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է «Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառումը։ Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ, գերմանացի փորձագետներ, այլք։
Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ շնորհավորել վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վարակիչ լինի նաեւ դատական համակարգի համար։ «Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաեւ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը։ Հաճախ իրավական ձեւակերպումները հակասության մեջ են մտնում Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ։ Եվ մենք ունենք վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, եւ ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը։ Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում։ Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն եւ ոչ թե բացառություն»,–նշել է Արտակ Զեյնալյանը։ Նախարարն անդրադարձել է նաեւ այն երեւույթին, որ եղել են պետական մարմիններ, որոնք վարչական դատարանում չեն պարտվել կամ դրանց պարտությունն այնքան հազվադեպ է եղել, որ ուղղակի չի նկատվել։ «Այդպիսի մարմիններ Հայաստանում չպետք է լինեն՝ անկախ այդ մարմնի անվան հնչեղությունից։ Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն։ Դատարաններն ազատ են. ոչ միայն մենք չենք այսպես ասած «զանգելու» դատավորներին, այլ նաեւ թույլ չենք տալու, որպեսզի որեւէ մեկը «զանգահարի»,–ասել է նախարար Զեյնալյանը եւ կոչ արել դատավորներին արդարադատությունն իրականացնել գիտելիքի հիման վրա, խղճով եւ Հայաստանի Հանրապետության անունից։
Հայաստանում վարչական արդարադատության համակարգը օրենսդրական բարեփոխումների եւ կառուցակարգային լուծումների կարիք ունի։ Նման կարծիք է հայտնել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նրա կարծիքով՝ վարչական արդարադատության ոլորտում Հայաստանը դեռ միայն առաջին քայլերն է արել։
«Մենք ունենք նստավայրեր, օրինակ՝ Վեդիի նստավայրը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը 390 գործ է տարվա վերջում, իսկ Երեւանում՝ 790։ Ծանրաբեռնվածության այսպիսի տարբերությունները առաջին հերթին վկայում են այն մասին, որ ունենք ոչ օպտիմալ ձեւավորված դատական տարածքներ»,–նշել է Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հաճախ խնդիրներ են առաջանում ոչ միայն ծանրաբեռվածության առումով, այլ նաեւ դատավորների նշանակման, տեղաշարժերի եւ այլն։
«Մինչեւ հիմա օրենսդրական որեւէ նորմ չկա կամ հստակեցված չէ, թե ինչպես կարող են նշանակված դատավորները, մասնավորապես՝ վարչական դատարանում մեկ նստավայրից տեղափոխվել մեկ այլ նստավայր։ Նշանակում են, բայց նշանակումից հետո այդ մարդկանց համար, ըստ էության, իրավաչափ եւ կանխատեսելի չէ իրենց հետագա ճակատագիրը, արդյոք այնտե՞ղ պետք է մնան մինչեւ վերջ, պետք է տեղափոխե՞ն եւ այլն»,– ասել է Գ. Հարությունյանը։
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարծիքով, Հայաստանում վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ վարչական արդարադատության գործերով. «Այսօր վարչական դատարանում գործերի 70 տոկոսը ոստիկանության դեմ ներկայացված տույժերի, տուգանքների բողոքարկումներն են, որոնց 50 տոկոսը բավարարվում է»։
Նրա կարծիքով՝ Հայաստանում մինչեւ հիմա լուրջ մակարդակի չի դրվել արդարադատության ծախսատարության գնահատման խնդիրը։
«Մոտավորապես 50 միլիոն դրամի տույժ, տուգանքներից քաղաքացիներին ազատելու համար պետությունը բյուջեից ծախսում է մոտավորապես 300 միլիոն դրամ։ Եթե մենք գնահատենք արդյունավետության տեսակետից՝ վնասաբերության աստիճանը գրեթե քառապատիկ է»,–ասել է Հարությունյանը։
Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, Հայաստանում դատավորների թվի ավելացումն է։
«Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում բնակչության թվի համեմատ դատավորների ամենանվազ թիվը Հայաստանի Հանրապետությունում է, ինչը, բնականաբար, հանգեցնում է դատավորների գերծանրաբեռնվածության, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ գործերը երկար են քննվում, եւ որոշ առումով կարելի է ասել, որ խախտվում է անձի իրավունքները։ Ուստի մենք միջոցներ ենք ձեռնարկելու ապագայում դատավորների թիվն ավելացնելու ուղղությամբ»,–ասել է Հովհաննիսյանը։
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ ապագայում նաեւ նախատեսվում է բարեփոխում իրականացնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում՝ պատասխանատվության միջոցները պատժիչ բնույթից դարձնելով կանխարգելիչ։
Նրա խոսքով՝ հասարակության մեջ վարչական մարմինների նկատմամբ վստահության պակաս կա, եւ ցանկացած ակտ բողոքարկվում է վարչական դատարաններում, ինչը եւս նպաստում է վարչական դատարաններում գերծանրաբեռնվածության։
Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը համոզված է, որ ՀՀ նոր կառավարությունը կտա կարեւոր խթաններ բարելավելու վարչական արդարադատության համակարգը։ Դեսպանը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ երկար տարիներ օժանդակում է Հայաստանին՝ վարչական եւ արդարադատական կառույցները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Նրա խոսքով՝ Գերմանիան օժանդակել է վարչական դատարանին համապատասխան գրականությամբ՝ հետքեր թողնելով նաեւ Սահմանադրության մեջ 2015 թվականին կատարված փոփոխություններում։
«Ես կցանկանայի, որ մի քանի դրույթ, որոնք Հայաստանն ունի 2015 թվականի Սահմանադրությունում, լինեին նաեւ Գերմանական սահմանադրությունում»,–ասաց Քիսլերը։
Գերմանիայի դեսպանը նշել է, որ ավելի լավ եւ հաջող արդարադատությունը մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում. «Ուզում եմ ընդգծել, որ վստահությունը դատարանների, արդարադատության նկատմամբ հսկայական նշնակություն ունի իրավական պետության կազմավորման համար եւ դրանով նաեւ ընդհանրապես յուրաքանչյուր երկրի դրական զարգացման համար»։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են 10 տարիների ընթացքում վարչական արդարադատության ոլորտում ունեցած ձեռքբերումները, առկա խնդիրները, ինչպես նաեւ հետագա զարգացման տեսլականը։ Զեկույցների ներկայացման ավարտին տեղի է ունեցել նաեւ մասնագիտական քննարկում։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018