ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 10 » Դատավորը պետք է լինի անկողմնակալ, փաստաբանը՝ կողմնակալ
09:23
Դատավորը պետք է լինի անկողմնակալ, փաստաբանը՝ կողմնակալ

Քննարկվել են փաստաբանական միությունների՝ մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները

Երեւանում տեղի է ունեցել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների եւ իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները եւ համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովը։
Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միությունների խորհրդի եւ ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում։
Նախքան համաժողովի մեկնարկը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ փաստաբանների պալատն արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միության խորհրդի դիտորդ անդամ է։ Խորհուրդը միավորում է բոլոր փաստաբաններին, փորձում նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնել. «Համաժողովը նվիրված է պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին եւ հեռանկարներին։ Տեխնոլոգիաների անզուսպ զարգացման այս դարաշրջանում, երբ տվյալների փոխանակումն էլ այլեւս սահմաններ չի ճանաչում, փոխվել է մարտահրավերների կառուցվածքը, եւ այդ զարգացումներին համընթաց պետք է նաեւ մեր հնարավորությունները զարգացնենք»։
Զոհրաբյանը նշել է, որ համաժողովի ժամանակ առաջարկելու են համագործակցության մեկ հարթակ ստեղծել՝ հաշվի առնելով, որ երբեմն փաստաբանները կարիք են ունենում այլ պետության տարածքում ներդրումների կամ գործընթացների մասով իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն տրամադրել։ «Հաճախ մեր փաստաբանները, երբ այլ երկրի հետ կապված՝ փաստաբանի կարիք են ունենում, փորձում են փաստաբանների պալատի միջոցով այդ կոնտակտը ստեղծել։ Մենք ցանկանում ենք ստեղծել մի հարթակ, որ եթե փաստաբանին, օրինակ, Ֆրանսիայից մի փաստաբանի կոնտակտ է պետք, Ֆրանսիայի փաստաբանների ցանկում՝ ըստ մասնագիտացման ընտրի որեւէ փաստաբանի»,–ասել է նա՝ հավելելով, որ նոր հարթակում կլինեն որոշակի խաղի կանոններ։
Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միության խորհրդի երկրորդ փոխնախագահ Ռանկո Պելիչարիչը նշել է, որ մեծ պատիվ է իր համար՝ լինել Երեւանում եւ մասնակցել կարեւոր թեմաների անդրադարձող այս խորհրդաժողովին։ Նրա խոսքով՝ պետք է քաջալերել երկխոսությունը դատական համակարգի բոլոր մասնակիցների միջեւ. «Երկխոսությունը եւ փաստաբան—դատավոր—արդարադատության նախարարություն համագործակցությունը պարտադիր պայման են, որ լրացուցիչ լուծումներ գտնվեն դատական համակարգում»։
Հայաստանում լինելը հնարավորություն է նաեւ ճանաչելու հայ փաստաբաններին, նշել է Եվրոպայի փաստաբանների եւ իրավաբանների միության խորհրդում Չեխիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ստանիսլավ Բալիկը։ Նա անդրադարձել է փաստաբանական էթիկայի կանոններին։ Ըստ նրա՝ դատավորը որոշում կայացնելու համար պետք է ունենա փորձ, գիտելիք, ինչպես նաեւ հասուն տարիք եւ մտավոր տեսանկյունից բավականաչափ հասուն լինի, քանի որ ոչ բոլորը կարող են մասնագիտական գործ անել, եթե պատշաճ պատրաստված չեն։
«Ինչպիսի՞ն պետք է լինեն դատավոր—փաստաբան հարաբերությունները. փաստաբանը դատարանի ընկերն է, այն խնդիրները, որ կապված են փաստաբանի եւ դատարանի հարաբերությունների հետ, եւ իրավական են, եւ շատ ավելի մեծ՝ մասնագիտական էթիկայի խնդիրներ։ Այդ հարաբերությունները պետք է մնան անկողմնակալ եւ անկախ»,–ասել է նա։
Չեխ փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորի վարքի նորմերը կարեւոր պայման են հանրային վստահության համար, քանի որ դրանք երաշխավորում են դատական համակարգի արդյունավետ գործունեությունը։ Դատարանները պետք է առանց կանխակալության եւ սուբյեկտիվության անեն իրենց գործառույթները, հավուր պատշաճի, դատավորը որոշում պետք է չկայացնի՝ հաշվի առնելով որեւէ բան, որը դուրս է իրավունքի գերակայության կիրառության դաշտից։ Ըստ այդմ՝ դատավորները պետք է ի զորու լինեն կատարելու իրենց պարտականությունները, նրանք իրենց պետք է այնպես պահեն, որ խուսափեն շահերի բախումից, իրենց հարգալից դրսեւորեն մասնավոր կյանքում։
«Փաստաբանը չպետք է շփման մեջ մտնի դատավորի հետ, եթե նախապես չի տեղեկացրել մյուս փաստաբանին, փաստաթղթեր չպետք է ներկայացնի դատավորին, եթե չի ներկայացրել մյուս փաստաբանին, փաստաբանը թույլատրված չափով կարող է դատարանին չներկայացնել առաջարկներ, որոնք մյուս կողմի փաստաբանին են ներկայացվել, եթե չի ստացվել նրա միանշանակ համաձայնությունը»,–օրինակ է բերել նա։
Բալիկի խոսքով, փաստաբանը պետք է դատավորից անկախ ու անվախ պաշտպանի իր վստահորդի շահերը՝ մի կողմ թողնելով իր շահերը, իր անձի համար հնարավոր հետեւանքները, կեղծ տեղեկություն պետք է չտրամադրի։ Ամենակարեւորը, ըստ նրա, այն է, որ դատավորը լինի անկողմնակալ, իսկ փաստաբանը՝ կողմնակալ, վարույթի մասնակիցների մեջ թշնամանքի կարիք չկա, հակառակը՝ բազմաթիվ պատճառներ կան, որոնց համար փաստաբանի եւ դատավորի հարաբերությունները պետք է լավագույնը լինեն։
Իռլանդիայի իրավաբանների համայնքի ուսումնական գծով փոխտնօրեն, ԵԽ միջազգային փորձագետ Ջեֆրի Շենոնը կարեւորել է հաշվետվողականության խնդիրը դատավորների պարագայում։ Շենոնը նշել է, որ Իռլանդիայում, օրինակ, դատական խորհրդի մասին օրենք են ուզում ընդունել, որը հաշվետվողականություն կապահովի թե փաստաբանների, թե դատավորի համար, քանի որ փաստաբանները գիտեն՝ ում են իրենք հաշվետու, իսկ դատավորների դեպքում երբեմն հարց է առաջանում՝ ու՞մ են հաշվետու նրանք։
Նրա խոսքով՝ հստակ պետք է իմանալ՝ այս ամենում ո՞րն է դատավորի, ո՞րը՝ փաստաբանի դերը։ Շենոնի գնահատմամբ՝ դատավորների համար կարեւոր է հանդիպել մասնագետների, ինչպես նաեւ ոչ մասնագետների. այդ հանդիպումները տալիս են միասնական արդյունքներ։ Նա կարեւորել է դատավորների հանդեպ հաշվետվողականության կիրառումը։
«Ժողովրդավար հասարակության մեջ կարեւոր է, որ բոլորը հաշվետու լինեն։ Խնդիրը կողմնակալությունը, կանխակալությունն է։ Երբեմն կարեւոր է, որ դատավորները գիտակցեն՝ չպետք է հայտնվեն մի դիրքում, որ ընկերական հարաբերություններ հաստատեն, որը կարող է ստեղծել ընկալում, որ իրենք կողմնակալ են»,–ասել է նա։
Նա նաեւ ընդգծել է՝ պետք է նաեւ ապահովել, որ դատավորները չզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ, գործարար հարաբերություններում ներգրավված չլինեն, դա կարող է նրանց որոշումների անաչառությունը կասկածի տակ դնել, խաթարել դատական համակարգի ընդհանուր ընկալումը։ hhpress.am

Հ. Ա.

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024