ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 6 » Դավութօղլուն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան /Իսկ Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել հակահայկական ակցիայի դեմ/
13:41
Դավութօղլուն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան /Իսկ Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել հակահայկական ակցիայի դեմ/
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 3—ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ առանձնազրույց ունեցել ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, հանդիպման ժամանակ Աթեշյանը անհանգստություն է հայտնել փետրվարի 26—ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված ռասիստական ակցիայի կապակցությամբ եւ նշել, որ թուրքահայ համայնքը մտահոգված է թուրքական պետությունը ներկայացնող նախարարի մասնակցությամբ անցկացված ակցիայում հայատյաց քարոզչություն իրագործվելու փաստով։ Աթեշյանն անընդունելի է համարել ցույցի ժամանակ հայերին վիրավորող պաստառների ցուցադրությունն ու կոչեր եւ կարգախոսներ հնչեցնելը։
«Փետրվարի 26—ին Թաքսիմի հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ բարձրացված պաստառների վրա որոշ գրություններ մտահոգիչ են։ Հայ համայքնի ներկայացուցիչները վրդովված են այնտեղ հնչեցված վիրավորանքների կապակցությամբ։ Որեւէ ազգի չի կարելի վիրավորել»,–ասել է Աթեշյանը։
Իսկ Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում բողոքի ցույց է անցկացվել փետրվարի 26—ին Թաքսիմ հրապարակում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հակահայկական ակցիայի դեմ։
Ինչպես հաղորդում է «CNNTurk» հեռուստաալիքը, ռասայականության դեմ բողոքի ցույցին մասնակցել են Թուրքիայի ադրբեջանցի սոցիալիստները, Անկախություն եւ համերաշխություն» կուսակցության, AKA—DER, «Խաղաղության համար արվեստի ձեռնարկում» կազմակերպության, Վրացական մշակույթի կենտրոնի, Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի, «Jineps» թերթի խմբագրության, Լազական դպրոցի կոլեկտիվի, բազմաթիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մահմուդ Թանալը, լրագրողներ եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։
«Երթ՝ հանուն ռասայականության դեմ ժողովուրդների բարեկամության» պաստառով Գալաթասարայ հրապարակից երթով Թաքսիմի հրապարակում հավաքված ցուցարարները պարզել են «Կեցցե ժողովուրդների բարեկամությունը», «Թուրքը թուրքից բացի այլ բարեկամներ ունի», «Ո՛չ ֆաշիզմին», «Ատելությունը՝ ձեզ, մարդկությունը՝ մեզ», «Ո՛չ ռասայականությանը» բովանդակությամբ պաստառներ։
Ցուցարարների անունից ունեցած ելույթում «Jineps» թերթի ներկայացուցիչ Յաշար Գյուվենն ասել է, որ անցյալ կիրակի Թուրքիայի ներքին գործերի նախարարի մասնակցությամբ անցկացված՝ հայերի եւ բոլոր ժողովուրդների նկատմամբ ատելություն սերմանող միտինգի նպատակը 1915 թ. հայ ժողովրդի մշակութային եւ սոցիալական պատմական ժառանգության արմատը վնասած ցեղասպանության ժխտումն է եղել։ «Թուրքական պետությունը Ֆրանսիայում ընդունված հայկական օրինագծի պատրվակով հայերի դեմ թշնամանք է բորբոքում։ Բայց դա չի հաջողվի։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք բոլորին կոչ ենք անում միավորվել ռասայականության, ազգայնամոլության, ատելության եւ շովինիզմի դեմ»,–ասել է Գյուվենը։
ԺՀԿ պատգամավոր Թանալը քննադատել է թշնամություն եւ խտրականություն սերմանող, Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտահայտած՝ «Դարձեք ձեր ատելության հայցվորը» կարգախոսը՝ նշելով, որ թուրքերը ո՛չ են ասում խտրականությանը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 512 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024