ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 4 » Դեռեւս փոխզիջումների ժամանակը չէ /Քանի որ Բաքուն ձգտում է ստանալ միայն զիջումներ/
12:17
Դեռեւս փոխզիջումների ժամանակը չէ /Քանի որ Բաքուն ձգտում է ստանալ միայն զիջումներ/

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին։ «Կարծում եմ՝ այն ջղաձիգ շարժումները, որոնք տեսանք Բաքվում նախագահների հանդիպումից հետո, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենեւին էլ, համենայնդեպս, Ադրբեջանի նախագահին ձեռք չի տալիս»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում ստեղծված լարված իրավիճակը։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի երազանքն ու նպատակն է քանդել բանակցային ձեւաչափը. «Միջնորդները ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, որոնց առաքելությունն է նաեւ խաղաղության պահպանումը։ Տվյալ պարագայում իրենք մի կողմից առաքելություն ունեն՝ պահպանել խաղաղություն աշխարհի ցանկացած կետում, մյուս կողմից միջնորդ են, հասկանալի է՝ դա ինչ զսպաշապիկ է Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների, դրա համար ամեն կերպ ուզում է ազատվել այդ ֆորմատից։ Մենք իրենց ջրաղացին ջուր չլցնենք։ Եթե հարցը չի լուծվում, միջնորդները մեղավոր չեն, այլ՝ Ադրբեջանը, եթե կրակում են, ինչպե՞ս կարելի է դրա համար մեղադրել միջնորդներին»։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի լինի, մինչեւ չլինի վստահություն, իսկ վստահության բաղկացուցիչ մասն է չկրակելը, չսադրելը։
Լրագրողի դիտարկմանը, թե Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հարցը ժնեւյան հանդիպմանը չի բարձրացվել, Շ. Քոչարյանը հիշեցրել է 1995 թվականին ձեռք բերված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ եռակողմ պայմանավորվածությունը՝ զինադադարի մասին. «Այդ պայմանավորվածությունը խոսում է կրակի դադարեցման մասին եւ, մասնավորապես, հետաքննող մեխանիզմի մասին։ Այսինքն՝ 1995 թվականից դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Այդ նույն հետաքննող մեխանիզմի մասին հարցը բարձրացվել է բազմիցս, նույնիսկ պայմանավորվածություն է եղել, որ պետք է կատարվի, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է։ Վերջինը եղել է Վիեննայում։ Դրա համար, երբ խոսքը վերաբերում է պետության միջազգային պարտավորությանը, որ նա պետք է կատարի, դրանից էլ ավելի նախապայման ես չեմ հասկանում։ Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները»։
Խոսելով փոխզիջումների մասին՝ նա ասել է. «Ակնհայտ է, որ եթե գնում ես ցանկացած նմանատիպ խնդրի լուծման, ապա պահանջվում են փոխադարձ քայլեր, փոխզիջումներ, բայց ես հրաժարվում եմ խոսել որեւէ փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա հայկական կողմերին խոսել զիջումների մասին՝ կոպիտ սխալ է, դա կլինի զիջում, ոչ թե փոխզիջում։ Դրա համար այն պահին, երբ որ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ինչ—որ զիջման, ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մեկ հայտարարություն, որ ինքը պատրաստ է որեւէ բան զիջել։ Այդ դեպքում համարում եմ մազոխիզմ անընդհատ այս հարցը տալը։ Ժողովրդին մենք որեւէ զիջումների չենք պատրաստում, քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ զիջման»։
Շավարշ Քոչարյանին լրագրողները հիշեցրել են, որ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը լինելու է ցավոտ, եւ հետաքրքրվել են՝ ինչ նկատի ուներ նախագահը։
Ի պատասխան՝ նա ասել է. «Նախագահն ակնարկում է, որ եթե Ադրբեջանը խելքի գա եւ, իրոք, լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավոտ կլինի։ Այսօր, սակայն, դրա որեւէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է լուծման»։
Շ. Քոչարյանը նաեւ շեշտել է, որ կան հարցեր, որոնք բացառապես վերաբերում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը. «Դրանք տարածքային ամբողջականության եւ կարգավիճակի հարցերն են։ Առանց ԼՂՀ—ի նմանատիպ հարցեր ոչ ոք չի կարող քննարկել։ Դա շատ լավ հասկանում են միջնորդները, եւ պատահական չէ, որ միշտ ասում են՝ երբ որ գա փուլը, որ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Ղարաբաղի դա անհնարին է»։
Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, փոխարտգործնախարարն ասել է, որ այդպիսի բան նախատեսված է, երբ որ պայմանավորվածություն լինի, այդ ժամանակ էլ կհայտարարվի։
Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, ի՞նչ մտահոգություններ կան այս առումով, Շ. Քոչարյանն ասել է. «Նորություն չէ, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի մեջքին, ասում է նույնը, ինչ Ադրբեջանը, միշտ էլ հայտարարել է այն մոտեցումը, որը կա Բաքվում։ Այդ տեսակետից մենք հստակ գիտենք Թուրքիայի դիրքորոշումը»։
Անդրադառնալով Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ռուբեն Սադոյանի նշանակմանը, փոխնախարարը նշել է, որ այլ երկրներում Հայաստանի դեսպանների նշանակումը բացառապես հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է։ «Դեսպանի աշխատանքի մասին դատում են նրա գործով։ Կաշխատի՝ կտեսնենք, գնահատականը կտանք»,—ասել է Քոչարյանը։
Պատասխանելով հարցին, թե՝ «ասում են, որ ՀՀ—ԵՄ ստորագրվելիք համաձայնագրից հանված են այն բոլոր կարեւոր տարրերը, որոնք կարող էին օգուտ տալ Հայաստանին, ի՞նչ կտա այդ համաձայնագիրը Հայաստանին», Շ. Քոչարյանն ասել է. «Համաձայնագիրը հրապարակված է, կարող եք բոլորդ ծանոթանալ։ Այնտեղ կան շատ լուրջ հատվածներ, այդ թվում նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող»։
Խոսելով վիզաների ազատականացման մասին, նա նշել է, որ այդ ուղղությամբ գնում են բանակցություններ ԵՄ—ի, եվրոպական երկրների հետ, գործընթաց է, որը շարունակվում է։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024