ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 20:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 27 » Ձգտելով «կամրջի» դեր ստանձնել
13:24
Ձգտելով «կամրջի» դեր ստանձնել

ԵՄ—ի հետ համաձայնագրում ՀՀ—ի համար վտանգավոր կետեր չկան

Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։ Արդեն նախաստորագրված փաստաթուղթը հանրությանը հասանելի է. այն տեղադրված է ՀՀ ԱԳ նախարարության կայքում։ Փաստաթուղթն արդեն ուսումնասիրած մասնագետները նշում են, որ այն բազմակողմանի է եւ նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից տարբերվում է հիմնականում տնտեսական հատվածով։
«Հայաստանը մինչեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը եւս շարունակել է սերտ համագործակցությունը ԵՄ—ի հետ,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։– Այս համաձայնագիրը գալիս է ավելի ամրապնդելու բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը Եվրոպական  միության գործընկերների հետ»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծել է, որ երբ Հայաստանը ստորագրել է ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ անդամակցել ԵԱՏՄ—ին, մտավախություն է եղել, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները խիստ կվատանան, սակայն դրանից հետո Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 35.2 տոկոսով։ «Եվրոպական միության հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որեւէ վտանգավոր կետ չկա, եւ ինձ թվում է, որ այս համագործակցությունը պիտի լինի շարունակական ու գնալով խորանա»,–նշել է Բաղդասարյանը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել մինչեւ պայմանագրի պաշտոնական վավերացումը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ «Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների ազատականացման հարցը եւս օրակարգում է»,–ասել է նա։
Խոսելով ընդդիմադիրների մտահոգությունների մասին, թե մի բան է համաձայնագիրը ստորագրելը, մեկ այլ բան՝ այն իրականացնելու քաղաքական կամք դրսեւորելը, Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները այլ բան չէին էլ ասելու. «Ընդդիմության գործն էլ հենց դա է, որ ցանկացած լավ երեւույթի շուրջ որեւէ մտավախություն արտահայտի»։
Բաղդասարյանը նաեւ նկատել է, որ իրենք լծված են կոռուպցիայի ու մենաշնորհի վերացման գործին՝ հույս հայտնելով, որ ԵՄ—ի աջակցությամբ կհաջողվի այդ ուղղություններով եւս հաջող պայքար տանել. «Վերջին տարիներին այս ուղղություններով մեծ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց դրանք մեզ չեն գոհացրել, տեմպերը թույլ են, եւ նման պայմանագրերը պետք է նպաստեն այդ տեմպերի ուժեղացմանը»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Հայաստան—ԵՄ. ի՞նչ կա Հայաստան—ԵՄ համաձայնագրում (ՀԸԳԳ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը առաջարկել է չհակադրել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները եւ ստորագրվելիք ՀՀ–ԵՄ համաձայնագիրը ԵԱՏՄ—ում մեր անդամակցությունից բխող գործընթացներին։
Նա նկատել է, որ եթե քաղաքական մակերեսային վերլուծության դեպքում դա գայթակղիչ կարող է թվալ, ապա քաղաքական խորքային իմաստով այն շատ վնասակար կարող է լինել. «Վնասակար է, որովհետեւ իրականությանը չի համապատասխանում, վնասակար է, որովհետեւ սխալ քաղաքական «մեսիջներ» է պարունակում ներքին եւ արտաքին լսարանի համար»։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ համաձայնագիրը քաղաքական շահերի համադրման արդյունք է եւ ոչ թե հակադրման փորձ։ «Սա կամրջի առաքելություն ստանձնած երկրի պարտավորություն է, ոչ թե խաչմերուկի»,–ասել է նա՝ նշելով, որ պետք է ընդունել, որ մենք կամուրջ ենք երկու կողմերի՝ արեւմտյան եւ արեւելյան դաշինքների միջեւ։
Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սխալ է Հայաստանի եւ Եվրամիության հետ հարաբերություններն ու ստորագրվելիք համաձայնագիրը ԵԱՏՄ—ի հետ համեմատելը։
Նա առաջարկում է լինել շատ պրագմատիկ եւ չփորձել համադրել ՀՀ—ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունների հետ։
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այսօր ՀՀ—ԵՄ համաձայնագրի ստորագրման խնդիրը Եվրամիությունում եւ ԵՄ անդամ երկրների մեջ է. «Այդ դաշտում է, բայց այդ դաշտում մենք պետք է խաղանք։ Իրենց դաշտում մենք պետք է գնդակով խաղանք, բայց շատ ակտիվ, որովհետեւ ժամանակ չի մնացել։ Աշխատանք անելու համար մնացել է երկուսուկես շաբաթ ժամանակ»։
Նրա խոսքով՝ ակնկալվում են շատ արդյունավետ գործողություններ իշխանությունների կողմից։ «Հիմա պետք է առնվազն մի քանի անգամ ավելացնել ակտիվությունը, եւ կան Եվրամիության առնվազն մի քանի մայրաքաղաքներ, որտեղ հսկայական գործ կա անելու՝ առաջին հերթին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստի հետ կապված»,–նշել է նա։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ եթե այժմ ստորագրվելիք համաձայնագիրը համեմատում ենք նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի հետ, նկատում ենք, որ այն նույն խորությունն, ընդգրկունությունը եւ որոշակիությունը չունի։
«Բայց երբ այս համաձայնագիրը համեմատում ենք 1999 թվականից ուժի մեջ մտած Արեւելյան գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հետ, մեծ դոկտորական դիսերտացիա է դառնում, որովհետեւ իր խորությամբ եւ ընդգրկունակությամբ պարզապես աննախադեպ է»,–ասել է նա։
Ստյոպա Սաֆարյանը շեշտել է՝ չկա մի ոլորտ, որը ՀՀ—ԵՄ համաձայնագրում ներառված չլինի. «Այն վերաթարմացնում եւ ուժեղացնում է Հայաստանի պարտավորվածությունները բոլոր ոլորտներում։ Երկրորդ կարեւոր առանձնահատկությունը, որ տեսա, այն է, որ բոլոր ոլորտներում, անգամ տնտեսականում սահմանվում է եվրոպական ստանդարտներին համապատասխանեցում»։
Ս. Սաֆարյանը հետաքրքրական է համարել համաձայնագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հատվածը։ Նա նկատել է՝ ԵՄ—ն ընդունում է միջազգային նորմերին համապատասխան կարգավորումը եւ աջակցում է հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Սաֆարյանը համաձայնագիրն իսկապես Հայաստանի արդիականացման լավ հնարավորություն է համարում. «Այն իսկապես թույլ կտա ժամանակի ընթացքում ՀՀ—ին եւ ԵՄ—ին տարբեր հարցերի շուրջ խոսել նույն լեզվով եւ ունենալ լիակատար ներգրավվածություն»։
Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կկորցնի Հայաստանը, եթե չստորագրի նշյալ համաձայնագիրը։
«Հայաստանին չեն պատժելու,–նշել է նա,–պարզապես Հայաստանը, չստորագրելով ԵՄ—ի հետ համաձայնագիրը, կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է»։

Ա. Խ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024