ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 13 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Անկախ պետականության կերտման պատմական անհրաժեշտությունը (1918թ. մայիս)/
09:28
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում /Անկախ պետականության կերտման պատմական անհրաժեշտությունը (1918թ. մայիս)/

Անդրկովկասյան հանրապետության կազմալուծման, Վրաստանի անկախացման եւ մասնավորապես օսմանյան Թուրքիայի կողմից պարտադրված վերջնագրից հետո երկրամասում ստեղծվեց ռազմաքաղաքական չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակ։
Փաստորեն, Հայաստանը ամբողջապես մեկուսանում էր հարեւաններից եւ մնում էր մեն—մենակ օսմանյան Թուրքիայի դեմ։ Այնինչ 1918թ. մայիսի կեսերից Գերմանիան լուրջ քայլեր էր ձեռնարկել՝ պաշտպանելու Վրաստանը ռազմական ոտնձգություններից, եւ ապահովել էր նրա տարածքային ամբողջությունը։ Իսկ թաթարների նպատակն էր ոչ միայն ապահովել Թուրքիայի ազդեցությունը Անդրկովկասում, այլեւ կազմել ցեղակից օսմանյան պետության մաս։
Ստեղծված չափազանց բարդ ու լարված նոր իրավիճակում Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը այլընտրանք չուներ, քան ընդունելու աննախադեպ ծանր վերջնագիրը (մայիսի 28—ին) եւ կնքել հաշտություն ու փրկել արեւելահայությանը նոր արհավիրքներից։
Մայիսի 30—ին Թիֆլիսի Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն՝ դնելով ազգային անկախ պետականության շինարարության հիմքը։
1918թ. մայիսի 25—ի երեկոյան Բաթումում գտնվող անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելին Թիֆլիսից հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Վրաց ազգային խորհուրդը Վրաստանի անկախության հռչակագիր է նախապատրաստել եւ մայիսի 26—ին՝ ժամը 1—ին, այն կներկայացնի Սեյմի քննարկմանը։ Հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ որոշումը Սեյմում ընդունվելուց հետո պատվիրակության նախագահին օսմանյան Թուրքիայի հետ առանձին բանակցություններ սկսելու մանդատ կուղարկվի։ Հարկ է նշել նաեւ, որ նույն օրը՝ երեկոյան, Վրաց ազգային խորհրդի նախագահ Ն. Ժորդանիան Վրաստանի անկախանալու մասին հայտնել էր նաեւ Բաթումում հայ պատվիրակ Ալ. Խատիսյանին։
Լուրը անսպասելի չէր, բայց մեծ անհանգստություն եւ շփոթմունք ստեղծեց պատվիրակության հայ անդամների շրջանում։ Նրանց մտահոգությունը անտեղի չէր։ Վրաստանի անկախությամբ Թուրքիայի դեմ հայ—վրացական միասնական ռազմական ճակատ ստեղծելու (Բաթումի անկումից հետո վրացական զորքերը գրեթե չեն մասնակցել թուրքերի դեմ ռազմական գործողություններին) ճիգերը վերջնականապես դառնում էին անհնարին։ Փաստորեն, Հայաստանը ամբողջապես մեկուսանում էր հարեւաններից եւ մնում էր մեն—մենակ օսմանյան Թուրքիայի դեմ։ Այնինչ 1918թ. մայիսի կեսերից Գերմանիան գործնական լուրջ քայլեր էր ձեռնարկել՝ պաշտպանելու Վրաստանը Թուրքիայի ռազմական ոտնձգություններից եւ ապահովել էր նրա տարածքային ամբողջականությունը։ Ավելորդ է խոսել թաթարների մասին։ Նրանց նպատակն էր ոչ միայն ապահովել Թուրքիայի ազդեցությունը Անդրկովկասում, այլեւ դառնալ ցեղակից օսմանյան պետության մաս։
Ստեղծված ծանր ու վտանգավոր իրավիճակը մեղմելու նպատակով Ալ. Խատիսյանը եւ Հովհ. Քաջազնունին մայիսի 25—ին՝ երեկոյան ժամը 10—ին, «Միննա Հորն» նավի վրա հանդիպեցին գերմանական պատվիրակության ղեկավար ֆոն Լոսովին (նա շտապում էր մեկնել Փոթի՝ մայիսի 28—ին ստորագրելու վրաց—գերմանական գաղտնի համաձայնագիր), որպեսզի խնդրեն նրան միջնորդել իր կառավարությանը Վրաստանի օրինակով ընդունելու Հայաստանի հովանավորությունը, սակայն նրանց ջանքերը հաջողություն չունեցան։ Ֆոն Լոսովը հայ պատվիրակների խնդրանքին արձագանքեց ընդամենը մի քանի խորհուրդներ տալով. նախ՝ պատվիրակություն ուղարկել Բեռլին՝ բողոքելու Թուրքիայից Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագիրը (1918թ. մարտի 3) կոպտորեն խախտելու համար։ Ապա՝ Հայաստանը հռչակել անկախ՝ բացառելով ռազմական բախումը թուրքերի հետ։ Նա խորհուրդ տվեց նաեւ հաշտության դաշնագիր կնքել օսմանյան Թուրքիայի եւ Քառյակ միության մյուս անդամ պետությունների հետ միաժամանակ։ Հայ պատվիրակներն այդ մասին անմիջապես հեռագրով տեղեկացրին Թիֆլիսի Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդին եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը։
Կայզերական Գերմանիայի համար Արեւելյան Հայաստանը տնտեսապես հետաքրքրություն չէր ներկայացնում, հետեւաբար նրան ձեռնտու չէր խորացնել առանց այն էլ լարված հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։ Նրան հետաքրքրում էին Վրաստանի բնական հարստությունները եւ Բաքվի նավթը։ Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ վրաց եւ գերմանացի դիվանագետները, ելնելով երկրամասում իրենց ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, անվտանգության եւ այլ շահերից, գաղտնի նախապատրաստեցին անկախ Անդրկովկասյան հանրապետության վերջնական կազմալուծումը եւ Վրաստանի անկախության հռչակումը։ Կարծում ենք՝ ստեղծված իրադրության պայմաններում Անդրկովկասյան հանրապետության վերջնական կազմալուծումը եւ Վրաստանի անկախության հռչակումը հարցի լուծման միակ ելքն էր, որը միանգամայն բնականոն եւ ճիշտ էր։ Եվ այդ ամենը իրականացվում էր քաղաքական նպաստավոր այն պահին, երբ Վրաստանի ու Գերմանիայի միջեւ արդեն ստորագրության էր պատրաստ մայիսի 24—ին խմբագրված ժամանակավոր գաղտնի դաշնագրի նախագիծը՝ ռազմաքաղաքական, տնտեսական, անվտանգության եւ այլ ոլորտների մասին։
Մայիսի 26—ի կեսօրին Բաթումում Մ. Պապաջանյանը առանձնազրույց է ունենում թուրքական պատվիրակության ղեկավար Հալիլ բեյի հետ։ Վերջինս իրազեկում է, որ նույն օրը վերջնագիր է ներկայացնելու անդրկովկասյան կառավարությանը, իսկ նրա չգոյության դեպքում՝ անդրկովկասյան երեք գլխավոր ժողովուրդների՝ հայերի, վրացիների եւ թաթարների ազգային խորհուրդներին՝ պատասխանի սպասելով 72 ժամ։ Նա հայտնում է նաեւ. «Եթե հայերը ցանկանան ընդունել թուրքական վերջնագիրը, ապա իրենք դեմ չեն լինի, եթե հայերը իրենց 10 հազար քառակուսի վերստի վրա կառուցեն առանձին պետություն, որին իրենք կճանաչեն եւ նրա հետ կկնքեն հաշտության դաշնագիր։ Իրենք դարձյալ չեն առարկի, եթե հայերն ուզենան համադաշնություն հաստատել մուսուլմանների հետ»։
Նույն օրը՝ երեկոյան, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ Հալիլ բեյը անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահի անունով վերջնագիրը ներկայացրեց այն ժամանակ, երբ մի քանի ժամ առաջ կազմալուծվել էր անկախ Անդրկովկասյան հանրապետությունը, իսկ Վրաց ազգային խորհուրդը Վրաստանը հռչակել էր անկախ հանրապետություն։ Քաղաքական զարգացումների այդ նոր պայմաններում Հալիլ բեյը հայտարարեց, որ խնդիրը փակված չէ. հասցեատերը փոխվել է, ուստի այժմ վերջնագիրը կներկայացնի անդրկովկասյան երեք գլխավոր ժողովուրդների համապատասխան ազգային խորհուրդներին կամ կառավարություններին առանձին—առանձին։ Եվ իսկապես, երեկոյան ժամը 10—ին թուրքական պատվիրակության նախագահի ներկայացրած վերջնագիրը ընդունեց ոչ թե անդրկովկասյան միացյալ պատվիրակությունը, այլ նրա հայ, վրաց եւ թաթար անդամներն առանձին—առանձին, որովհետեւ միացյալ պատվիրակությունը ներկայացնող Անդրկովկասյան սեյմը հրաժարվել էր քննարկել պատերազմի ու խաղաղության հարցը՝ այն թողնելով ազգային խորհուրդներին։ Հալիլ բեյը պահանջեց 72 ժամվա ընթացքում ամբողջությամբ ընդունել կամ մերժել թուրքական վերջնագիրը սահմանային նոր փոփոխություններով։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024