ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Դիվանագիտական մրցակցություն /Մասնագետները բարձրաձայնում են կովկասագետների անհրաժեշտության մասին/
11:36
Դիվանագիտական մրցակցություն /Մասնագետները բարձրաձայնում են կովկասագետների անհրաժեշտության մասին/

Կովկասագիտությունը դեռեւս հայագիտության զարգացման վաղ շրջանից ձեռքբերումներ ունի՝ հայկական մշակութային ժառանգությունը, էթնոսը ներկայացնելու եւ մի շարք այլ առումներով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ «Կովկասագիտության զարգացման ներկա փուլում, սակայն, մենք լուրջ ձեռքբերումներ չունենք, մինչդեռ այսօր այդ հարցը խիստ հրատապ է»,– ասել է Է. Մինասյանը։ Նրա խոսքով՝ «Այսօր, անկախության պայմաններում կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլեւ դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը, ինչպես հայագիտական մեր միջավայրում, այնպես էլ միջազգային ասպարեզում մրցակցության դիմանալու առումով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր հարեւան երկրներում մշտապես լայն մասշտաբների հասնող պատմության կեղծումներ են տեղի ունենում»։ Դեկանի խոսքով՝ մայր բուհն այս բացը լրացնելու համար հատուկ ուշադրություն է դարձնում խնդրին։ 2011—ին ԵՊՀ—ի պատմության ֆակուլտետի կովկասագիտության մասնագիտացումն ընտրեցին 8 մագիստրոսներ։ Նոր ուսումնական տարում նախատեսված է կովկասագիտության ուսումնասիրություն նաեւ բակալավրիատում. հատկացված է 50 տեղ, որից 5—ն՝ անվճար, իսկ մեկը՝ բանակից զորացրվածների համար։
Պատմական գիտությունների դոկտոր—պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը նկատել է, որ սա Հայաստանում կովկասագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու առաջին փորձը չէ։ «Խնդիրները շատ բարդ են, եւ մենք մեր հարեւաններին ակնհայտորեն զիջել ենք մինչեւ այժմ։ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության ուսումնասիրությունը հին պատմություն ունի, նրանք արդեն մշակված ավանդույթներ ունեն, եւ այս առումով խնդիրներ չունեն»,–նշել է նա։ Մարգարյանի խոսքով՝ դժվար է գտնել մասնագետների, ովքեր լեզվաբանական կրթություն են ստացել եւ կարող են դասավանդել, ուստի կովկասագետներ պատրաստելու անհրաժեշտությունն ակնհայտ է։ Պրոֆեսորի համոզմամբ՝ մենք հարեւան երկրների մասին ունենք շատ ավելի վատ պատկերացում, քան եվրոպական երկրների դեպքում է։ Դրա պատճառներից մեկը հարեւան երկրների պատմությանն անծանոթ լինելն է։ Հարեւան Ադրբեջանում հայերենին հրաշալի տիրապետողներ կան, ովքեր, բանախոսի փոխանցմամբ, Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներն են։ Լրագրողների դիտարկմանը, թե՝ նույն կերպ կարող են Հայաստանում ադրբեջաներենի մասնագետներ գտնել, Մարգարյանը հակադարձել է. «Ադրբեջանից տեղափոխվածները միայն լեզվակիրներ են։ Նրանք հրաշալի գիտեն լեզուն, բայց՝ կենցաղային։ Դասավանդելու մակարդակի չի հասնում այդ իմացությունը։ Բացի այդ, նրանք պիտի նաեւ համապատասխան կրթությունն ունենան»։
Անդրադառնալով ԵՊՀ—ում նոր բացված բաժնի գործունեությանը Հ. Մարգարյանն ասել է, որ նախատեսվում է ադրբեջաներեն եւ վրացերեն սովորեցնել բակալավրի ուսումնառության յոթ կիսամյակների ընթացքում, ապա հավելել. «Նշեմ, որ կա կարեւորության գիտակցում։ Այսօր մենք ունենք ուսանողներ, որոնք ինքնուրույն փորձել են ադրբեջաներեն սովորել»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 519 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024