ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 08:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 10 » Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ—ի 45—րդ նախագահ /Նրան շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը/
10:41
Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ—ի 45—րդ նախագահ /Նրան շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը/

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է 70—ամյա հանրապետական Դոնալդ Թրամփը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Թրամփ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները՝ Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը։ Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ—ի համար դարձնելու նոր վերելքի եւ նվաճումների ժամանակաշրջան։
Այսօր՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին։
Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարեւոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում։ Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը։
Կրկին շնորհավորելով ԱՄՆ—ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն՝ ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ի բարօրություն նրա ժողովրդի։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024