ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 27 » Դրական ազդեցություն նաեւ Հայաստանի տնտեսության համար
15:17
Դրական ազդեցություն նաեւ Հայաստանի տնտեսության համար

Նախագահը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ—ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները եւ մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՊՀ—ում Ռուսաստանի ակտիվ նախագահության, ինչպես նաեւ մոսկովյան ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպելու համար։ Այն, ըստ Սերժ Սարգսյանի, լավ առիթ է ընդգծելու Ռուսաստանի կայունացնող եւ միավորող դերը։ 
Հանրապետության նախագահը նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաեւ Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա։ Նախագահ Սարգսյանը հաջորդ տարում եւս հաջողություններ է մաղթել Ռուսաստանին եւ նրա նախագահին՝ ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի եւ ի նպաստ հայ—ռուսական բարեկամության։
Սերժ Սարգսյանը հաջողություններ եւ ակտիվ աշխատանք է մաղթել նաեւ ԱՊՀ—ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024