ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 19 » ԵԱՏՄ շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին/
10:00
ԵԱՏՄ շրջանակներում հսկայական աշխատանք է կատարվել /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին/

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Միության բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր։
«Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, եւ այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը։ Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, եւ մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռեւս, մեղմ ասած, սպասողական է, թեեւ չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին։
Այս ընթացքում, համոզված եմ, հսկայական աշխատանք է կատարվել, եւ ընդամենը տասն օր հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփելու որոշակի արդյունքներ»,–ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կարեւորել է դեկտեմբերի 26—ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառված հայեցակարգային փաստաթղթերն ու որոշումները, այդ թվում՝ Եվրասիական միության Մաքսային օրենսգիրքը, որի ընդունումը, նախագահի համոզմամբ, մաքսային վարչարարության միջազգային լավագույն փորձը կբերի միության մաքսային պրակտիկա՝ գործարարների ու բնակչության համար հնարավորություն ստեղծելով մաքսային կառույցների հետ աշխատելու պարզեցված եւ ժամանակակից միջոցներով։
Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ դեպի երրորդ երկրներ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքը՝ նշելով, որ հայկական կողմն այդ գործում օգտագործում է առանձին երկրների հետ հարաբերությունների իր փորձն ու ներուժը։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Եվրասիական հանձնաժողովի եւ մեր ավանդական գործընկերոջ՝ Իրանի միջեւ բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ եւ արդյունավետ հասնել ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը»,–նշել է հանրապետության նախագահը։
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման եւ եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ նրա մշտական ուշադրության ու աջակցության համար։
«Պարո՛ն նախագահ, Եվրասիական տնտեսական միության օրակարգային հարցերի հետ կապված կուզենայի տեղեկացնել, թե այսօրվա դրությամբ ինչպիսի խնդիրներ կան, որոնց շուրջ մեր հանձնաժողովն աշխատում է բոլոր երկրների հետ։ Ձեզ հետ կքննարկենք այն առաջնայնությունները, որոնք Ձեր կարծիքով պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով խորացնել մեր ինտեգրացիոն միությունը, որպեսզի անդամ բոլոր երկրները ստանան այն տնտեսական օգուտները, որոնց վերաբերյալ ձեւավորվել են լուրջ ակնկալիքներ ինչպես հասարակության շրջանում, այնպես էլ քաղաքական գործիչների մոտ»,–ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024