ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 14 » «Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար
18:40
«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար

«Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը». Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե «Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը:
Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նմանատիպ ուժեղացված մասնակցության համար:
Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն, օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 445 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024