ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 9 » Էլէներգիայի գինը կարող է վերանայվել /Բայց առայժմ միայն անապահովների համար/
10:22
Էլէներգիայի գինը կարող է վերանայվել /Բայց առայժմ միայն անապահովների համար/

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց ՀՀ—ում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված մի շարք հարցեր։ Մասնավորապես, որ մի շարք ռիսկեր կան, որոնք չենք կարող հաշվի չառնել։ Եվ դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ։ Նկատենք, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ—ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը, եւ այնտեղ կատարվեն այսպիսի մեծածավալ աշխատանքներ։ Բնականաբար, հաշվի առնելով ժամկետից ուշ գործարկման որոշ ռիսկեր (ՀԱԷԿ—ն այն օբյեկտն է, որի հետ կապված ամեն հնարավոր դետալ պետք է հաշվի առնել,—Ա. Մ.), սակագնի մասով ազդեցությունից չենք կարող չխոսել։
Հետեւաբար, ինչպես վարչապետին զեկուցեց նախարարը, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի։
Նախարարն ասաց նաեւ, թե հաշվարկները ցույց են տվել, որ նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը միայն 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա։
Բացի այդ՝ սակագինը նվազեցնելու հարցում էլ երկու տարբերակ կա. կամ այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում, կամ ՀԵՑ—ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածությամբ։
Ընդ որում, ինչպես հաղորդեց Արթուր Գրիգորյանը, «Տաշիր» ընկերությունը պատրաստ է իր շահույթի հաշվին նվազեցնել սակագինը։ Ու եթե խնդիրը վերջինիս հետ կարգավորվի, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը։
Փաշինյանն այս ամենը լսելուց հետո ասաց, որ ի գիտություն է ընդունում նախարարի ասածը՝ շեշտելով, թե շարունակելու են քննարկումները. «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե՞ ոչ։ Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները եւ կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է։ Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք։ Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»։
Կառավարության նիստից հետո արդեն լրագրողների հետ զրույցում Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ եթե վերջնական որոշում կայացվի, անապահով ընտանիքների համար էլէկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կնվազեցվի հենց հուլիսի 1—ից։
Փակագծերում հիշեցնենք, որ գործող սակագնով անապահով ընտանիքները ցերեկային ժամերին մեկ կվտ—ի համար վճարում են 40, գիշերային ժամերի համար՝ 30 դրամ (երկսակագնային հաշվիչի առկայությամբ)։ Նվազեցնելու դեպքում ցերեկային սակագինը կդառնա 30, գիշերայինը՝ 20 դրամ։
Հարց է ծագում՝ եթե «Տաշիրը» իր շահույթի հաշվին է նվազեցնելու սակագինը, ապա ինչ կարգի բեռի մասին է խոսքը։ Նախարարի պատասխանը հակիրճ էր. տարեկան շուրջ 2 մլրդ դրամի։
Հետաքրքիր է, իսկ եթե «Տաշիր» ուներ այդ հնարավորությունը, ապա ինչու՞ ավելի վաղ չէր անում այլդ քայլը։ Ա. Գրիգորյանը դժվարացավ պատասխանել։
Մեկ այլ հարց էլ է առաջանում։ Հնարավո՞ր է վարչապետի՝ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու հանձնարարականը սակագնի տիրույթ բերի հետքը, եւ հնարավո՞ր է այդ դեպքում բոլորի համար նվազի էլէներգիայի սակագինը։ «Չեմ բացառում, բայց պետք է հասկանանք, նոր»,—ասաց նախարարը։


Եթե ՌԴ–ն թանկացնի, էժանը կգտնենք
 

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խոսեց նաեւ գազի գնի պայմանագրի մասին իր դիտարկումներից։ Նա նշեց. «Պայմանագիրը տարվա վերջին պետք է թարմացվի, եւ նոր պայմաններով պետք է տեղի ունենան քննարկումներ։ Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն նոյեմբերին, երբ կունենանք առաջարկներ, ձեզ կներկայացնենք»։
Եթե հանկարծ Ռուսաստանը թանկացնի գազը, հնարավո՞ր է, որ Իրանից գազ գնենք։ «Եթե գնա նման քայլի, ամեն ինչ էլ հնարավոր է անենք, որ գնենք էժան գազ»,—հնչեց նախարարի պատասխանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Գրիգորյանն ասել էր, թե սահմանին ռուսական գազը արժե 150 դոլար հազար խմ դիմաց, իսկ իրանական գազը՝ 165 դոլար։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024