ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 14.11.2018, 10:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [730]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [594]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 24 » «Ելքը» կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը /Այսօր ԱԺ—ում կառաջադրվի ՀՀ վարչապետ, եւ տեղի կունենա քվեարկություն/
14:06
«Ելքը» կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը /Այսօր ԱԺ—ում կառաջադրվի ՀՀ վարչապետ, եւ տեղի կունենա քվեարկություն/

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո անցել է մեկ շաբաթ եւ այսօր, համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջի, Ազգային ժողովը պետք է քննարկի նոր վարչապետի թեկնածություն առաջադրելու հարցը։ 
«Ելք» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ինչպես նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, եւ իրենց նպատակն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգն ապահովելն է։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին եւ ԱԺ—ում վարչապետի ընտրությանը չի քվեարկի։
ՀՀԿ խմբակցությունը վերահաստատել է վարչապետ չառաջադրելու իր դիրքորոշումը։
ՀՅԴ խմբակցությունը իր որոշման մասին կհայտարարի այսօր։
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է ստորագրահավաք, որին միացել է 35 պատգամավոր։ 
Նրանց պահանջը ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելն էր։ Ավելի ուշ ԱԺ լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29—ին, ժամը 11։00—ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 7 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018