ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի հակահայկական շարժումներից
18:30
ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի հակահայկական շարժումներից

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի հակահայկական շարժումներից

Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն անհանգստություն է հայտնել փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված հակահայկական ցույցի կապակցությամբ:
Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ Թուրքիային կոչ է արվել կատարել ԵԽ-ի ցուցումները՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանք ցուցաբերելու վերաբերյալ.
«Եվրահանձնաժողովն իր անհանգստությունն է հայտնում ցույցի ժամանակ հնչեցված մի շարք կարգախոսների կապակցությամբ և Թուրքիային հիշեցնում է, որ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի դրույթները չեն պահպանվել: Թուրքիային անհրաժեշտ է նոր օրենսդրություն, որը հնարավորություն կընձեռի արդյունավետորեն հետաքննել ատելություն բորբոքելու բոլոր դեպքերը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հնչել են հակահայկական բազմաթիվ կարգախոսներ, որոնցից են. «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածք եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք», «Այսօր Թաքսիմում, վաղը՝ Երևանում»:
Ի դեպ, Ադրբեջանը երկու միլիոն դոլար է ծախսել այդ ցույցի կազմակերպման վրա, որին մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, որը դրանից քիչ առաջ «մեծ տպավորություններով» վերադարձել էր Ադրբեջանից:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 476 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024