ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 7 » ԵՄ-ն լիարժեքորեն աջակցում է Հայաստանին /Ազգային ժողով–կառավարություն հարց ու պատասխանը/
12:14
ԵՄ-ն լիարժեքորեն աջակցում է Հայաստանին /Ազգային ժողով–կառավարություն հարց ու պատասխանը/

Երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին Ազգային ժողով–կառավարություն հարց ու պատասխանը, որին հերթագրվել էր 56 պատգամավոր։
Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է եվրոպացի գործընկերների ընկալումները Հայաստանի մասին հուլիսյան այցից հետո, եւ որ փուլում է ԵՄ—Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընթացքը։
Ի պատասխան վարչապետն ընդգծեց, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում՝ ֆինանսական առումով։ «Ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլեւ ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումների»,–ասաց վարչապետը։ ԵՄ—ն նախատեսում է, որ քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ցուցաբերած ֆինանսական աջակցությանը իր ներդրումը կունենա նաեւ ՀՀ կառավարությունը։ 
Փաշինյանի խոսքով, Հայաստանը դրա համար երկու աղբյուր ունի՝ այնքան մեծացնել պետական եկամուտները, որ այդպիսի ներդրումների հնարավորություն ստեղծվի, երկրորդը՝ ներգրավել վարկեր՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար, մինչդեռ երկու տարբերակներն էլ ունեն բարդություններ։ «Առաջինի բարդությունն այն է, որ պետեկամուտների ավելացման արդյունքում բոլորը սպասում են, օրինակ, աշխատավարձերի բարձրացման։ Երկրորդ դեպքում՝ մենք ունենք պետական պարտք—ՀՆԱ չափաբաժինների որոշակի օրենսդրական սահմանափակում։ Եվ մենք պետք է քննարկենք ու քաղաքական որոշում կայացնենք, թե որքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածքների զարգացումը, կապիտալ ծախսերը, եւ արդյոք մենք համաձա՞յն ենք պետական պարտքի վերին սահմանագիծը վերացնել կամ փոխել, որպեսզի միջազգային մեր գործընկերների հետ համագործակցության ավելի կոնկրետ եւ լայն հնարավորություն ստանանք»,—ընդգծեց Փաշինյանը։
Այցի քաղաքական մասով վարչապետի գնահատականն այն էր, որ Եվրամիությունը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ խնդիր չի տեսնում։ «Չկա որեւէ կասկած Հայաստանի կառավարության վճռականության նկատմամբ՝ ժողովրդավարական փոփոխությունները մինչեւ վերջ տանելու հարցում»,–ասաց Փաշինյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հարցը վերաբերում էր Փաշինյան—Ալիեւ՝ առաջիկայում նախատեսված հանդիպմանը, ինչպես նաեւ վերջին օրերին Բաքվի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շրջանակների արձագանքներին արցախյան հարցի վերաբերյալ։ Պատգամավորը նկատեց, որ Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ազդակներ հղել, թե Հայաստանի նոր կառավարությունը կոշտացնում է իր դիրքրոշումները՝ խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում։ Այս համատեքստում արդյոք մեր դիրքորոշումները հասկանալի եւ ընկալելի՞ են մեր միջազգային գործընկերների համար։
Նիկոլ Փաշինյանը հավաստեց, որ թեեւ ընդհանուր առմամբ կան գնահատականներ, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, բայց ընդգծեց, որ նոր կառավարության դիրքորոշումը այս ընթացքում չի փոխվել։ «Մենք ամենասկզբից նշել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք։ Բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է քննարկման արդյունավետ ձեւաչափ լինի, եւ դա կա, գոյություն ունի։ Այդ ձեւաչափը ճանաչվել է 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես լիարժեք բանակցային կողմ, եւ մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ձեւաչափը լիարժեք գործի, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,–ասաց նա՝ շեշտելով, որ աշխատում են միջազգային գործընկերների հետ, որպեսզի մեր մոտեցումներն ավելի ընկալելի ու հասկանալի դառնան։ Վարչապետի դիտարկմամբ, վերջին ամիսների դինամիկան ցույց է տալիս, որ ընկալման մակարդակը մեծանում է։
«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն անդրադարձավ կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ վարչապետի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխության մեկնարկին եւ հետաքրքրվեց, թե որքանով է հանրությունն արձագանքել, եւ ինչ արդյունքներ կան այդ ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ արդյունքներն ավելի քան ոգեւորող են, քանի որ, օրինակ, ՀԴՄ—ների հետ կապված աննախադեպ զարգացում ունենք։ 2019 թ. հունվար—փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12.5 մլն ՀԴՄ ավելի է տպվել։ «Սրա արդյունքում այս երկու ամսվա ընթացքում առեւտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է, ինչի շնորհիվ ավելի վստահ ենք նայում այս տարվա պետական եկամուտների հավաքագրման գործընթացին։ Փորձագիտական տվյալներով այս գործընթացը շարունակվելու է։ Սրանից ավելի կարեւոր է քաղաքական ուղերձը, որ մենք ըստ էության գործ ունենք կառավարություն–քաղաքացի–համայնք համագործակցության հետ։ Այն, ինչ այսքան բուռն քննարկումների տեղիք տվեց, ի վերջո հանրությունը, որը մեր բոլորի այստեղ գտնվելու հեղինակն է, իր գործողություններով վստահությունն է հայտնում կառավարությանն ու Ազգային ժողովին»,–մանրամանեց վարչապետը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նաեւ պահանջել են հրատապ միջոցներ կիրառել, եւ այժմ այդ գանգատը քննարկվում է։ Առաջիկայում ՀՀ—ին անպայման կծանուցվի՝ ներգրավելով որպես երրրորդ կողմ։ «Բացի դրանից կառավարությունն օգտագործում է բոլոր միջոցներն ու գործիքները՝ դիվանագիտական, նաեւ հումանիտար, որպեսզի նրա կյանքը ապահովվի եւ երաշխավորվի, միեւնույն ժամանակ ամեն ինչ արվում է նրան Հայաստան վերադարձնելու համար»,–ասաց նախարարը։ Ադրբեջանական կողմից փոխանակման առաջարկություն է եղել, սակայն ՀՀ—ում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ, որպեսզի փոխանակումն իրականացվի։ «Մենք գտնում ենք, որ Կարենն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ, եւ այն, ինչ նրան վերագրվում է, չի համապատասխանում իրականությանը»,– շեշտեց Արտակ Զեյնալյանը։
Արդարադատության նախարարը հանրության ուշադրությունը հրավիրեց տերմինաբանության վրա՝ ընդգծելով, որ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված։ «Սա էական տարբերություն է, շատ էական, եւ այստեղ տարբեր իրավական ռեժիմներ են գործում»,–ասաց նա։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ անապահովության նպաստի միավորների հաշվարկի համակարգը բավականին խրթին է եւ վերանայման անհրաժեշտություն ունի։ «Այս պահին վերանայում ենք նպաստի համակարգը, գնահատման չափորոշիչները։ Արդեն կան նախատեսված փոփոխություններ, որոնք նախնական քննարկումների փուլում են։ Ատեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ փորձագետները վերանայում են գնահատման համակարգը»,–ասաց նա՝ պատասխանելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտարկմանը, որ առավելագույն գազի կամ էլեկտրաէներգիայի առավելագույն սպառման շեմն անցած կարիքավոր ընտանիքները զրկվում են ոչ միայն դրա սուբսիդավորումից, այլեւ նպաստառուների համար նախատեսված այլ արտոնություններից։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության տեսակետը՝ նշելով, որ բոլոր այն համայնքներում, որտեղ տեղի են ունեցել քննարկումներ, տնտեսական հաշվարկներ եւ հաշվի են առնվել համայնքի մոտեցումները, խոշորացումը տվել է դրական արդյունք։ Բնականաբար եղել են դեպքեր, երբ խոշորացման գործընթացը տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից, այսինքն՝ երբեմն արհեստական բնույթ են կրել։ Աշնանը նախատեսվում է հետագա խոշորացման հաջորդ փուլը, եթե տվյալ համայնքները տան իրենց համաձայնությունը։ 
«Դրա հիմքում պետք է դրվի լայն հանրային քննարկման եւ հանրաքվեի ինստիտուտը։ Կառավարության տեսլականն այն է, որ ունենանք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք, սակայն, ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրները եւ կառավարության աջակցությամբ ավելի լավ արդյունքներ կարձանագրեն, քան ներկայումս։ Մեզ անհրաժեշտ են տնտեսապես կայուն, ամուր համայնքներ։ Փոքր համայքները իրենց առջեւ դրված խնդիրները չեն կարողանում լուծել եւ միակ հույսը դնում են կառավարության կողմից տրվող դոտացիաների վրա»,–ասաց նախարարը։
2018 թվականի բյուջեի կապիտալ ծախսերը 2017—ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են, իսկ այս տարվա բյուջեի կատարողականը նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին հետաքրքրում էր, թե որն է պատճառը, եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում կառավարության կողմից դրանք վերացնելու ուղղությամբ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է, ինչը պայմանավորված է տարիներ շարունակ տարբեր ծրագրերի հետ կապված խնդիրներով։ Ներկայումս կառավարությունը գույքագրում է կատարում՝ հասկանալու առկա խնդիրները։ «Եթե խոսում ենք միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա դրանք ընդհանուր կապիտալ ծախսային մասում ընդամենը մի հատվածն են։ Դրան գումարվում են նաեւ վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն։ Այդ ծրագրերի մասով, ինչպես օրինակ՝    «Հյուսիս—հարավի» տրանշ 2—ի եւ 3—ի մասով կան բնական պատճառներ, որոնք հանգեցրել են գործընթացների դանդաղեցման։ Այնուամենայնիվ բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ գույքագրում է ընթանում, որի արդյունքում փորձում ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ կան, եւ որ ծրագրերը պետք է շարունակվեն, որոնք դադարեցվեն եւ վերաբաշխվեն այլ ծրագրերի վրա»,–մեկնաբանեց փոխվարչապետը։
Գույքագրումը կընթանա եւս 1—2 ամիս, որի արդյունքում պարզ կդառնա ծախսերի արդյունավետության աստիճանը։ «Կարեւորում ենք կատարվող ծախսերի արդյունավետությունը եւ մասնավորապես՝ կատարվող ծախսերի վերջնարդյունքը եւ որակը։ Յուրաքանչյուր խնդիր, մանավանդ եթե վերաբերում է հանրային ներդրումներին, ունի ինստիտուցիոնալ լուծման կարիք։ Այս պահի դրությամբ քննարկվում են այն խողովակները եւ ֆիլտրերը, որոնց միջով պետք է անցնեն բոլոր հանրային ներդրումային ծրագրերը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո միայն ծրագրերը կիրականացվեն»,–ասաց Ավինյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 421 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024