ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 18.10.2017, 15:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [350]
Մշակույթ [14]
Հասարակություն [636]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [508]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 5 » Երբ նորից վտանգված է հայրենիքը /Լայնատարած ռազմագործողությունները շարունակվում են սահմանի երկայնքով/
13:13
Երբ նորից վտանգված է հայրենիքը /Լայնատարած ռազմագործողությունները շարունակվում են սահմանի երկայնքով/

Ազերիները, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հրետակոծում են խաղաղ բնակավայրերը ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրեր։
Մարտունու պաշտպանության ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղիկ Թաթուլի Գրիգորյանը։ Եվս երկու երեխաներ (11 եւ 12 տարեկան) ծանր վիրավորվել են եւ գտնվում են Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։ Ինչպես տեղեկացրել է բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, վիրավորները վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում ու արյան փոխներարկում են ստացել։ Սահմանամերձ բնակավայրերից հանրապետության բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 եւ ռազմաճակատից՝ 5 վիրավորներ։ Գործադիր տնօրեն Կարեն Բազիյանի խոսքով, նրանց վիճակը կայուն ծանր է, ստացել են հրազենային վնասվածքներ։ Վիրավորները բարեհաջող վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 
Իրենց ջերմ խոսքով ու մաղթանքներով այս օրերին կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինվորների կողքին են Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք մթերքներ, տաք ճաշ ու մրգեղեն են բերում տղաներին, քաջալերում, որ շուտ կազդուրվեն։ 
Ինչպես տեղեկացանք Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներից, թշնամու կողմից շարունակվող ինտենսիվ հրետակոծության պատճառով ժամանակին տարհանվել են սահմանամերձ բնակավայրերի (մասնավորապես՝ Թալիշի եւ Մատաղիսի) բնակիչները։ Միայն Թալիշում մոտ 200 արկ է ընկել։ Վիրավորվել են 3 բնակիչներ։ 
Ըստ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի, չնայած շրջկենտրոնի հրետակոծմանը (քաղաքում շուրջ երկու տասնյակ արկ է պայթել), բնակչության շրջանում ոչ մի խուճապ չկա, եւ մարդիկ տեղափոխվել են անվտանգ ապաստարաններ։ Բնականոն հունով է ընթանում կյանքը նաեւ Մարտունու շրջկենտրոնում, ուր, ըստ քաղաքապետ Մհեր Խաչատրյանի, մարդիկ զբաղված են առօրյա հոգսերով։ Ինչպես Հադրութից տեղեկացրեց Էդիկ Դավթյանը. «Այսօր քան երբեւէ առավել զգոն է շրջկենտրոնի բնակչությունը, եւ սահմանին հնչող խուլ պայթյունները երբեք չեն կարող ընկճել դաժան պատերազմի միջով անցած քաղաքացիներին։ Նրանք զբաղված են առօրյա իրենց գործերով, եւ բոլորի ուշադրությունը սեւեռված է դեպի մարտական դիրքեր, հետեւում են զարգացող իրադարձություններին եւ լուրերին»։
Երբ վտանգված է հայրենիքը, հայ մարդը չի կարող հանգիստ լինել ու ոչինչ չձեռնարկել։ Ու առնելով ադրբեջանական զինուժի սանձազերծած հարձակումների մասին լուրերը, երիտասարդները չեն սպասել զորահավաքին ու անմիջապես մեկնել են տեղակայման վայր։ Երիտասարդների հետ մեկտեղ արցախյան պատերազմի վետերանները դիմել են Արցախի ազատամարտիկների միություն՝ մարտական գործողությունների վայր մեկնելու խնդրանքով։ «Թշնամուն թիզ անգամ հող չենք զիջելու»,–ասում է ազատամարտի վետերան Ալբերտ Եղիազարյանը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ավտոբուսներով մարտական դիրքեր են մեկնել հազարավոր կամավորականներ։ 
Հայաստանից շարունակվում է կամավորական խմբերի ժամանումն Արցախ։ Ինչպես շուրջ 25 տարի առաջ էին նրանք հայրենիքի կանչով հայտնվում արցախցի եղբայրների կողքին, այսօր նույնպես նվիրումով գալիս են իրենց սրբազան առաքելությունը կատարելու։ 
Անդրադառնալով հանրապետությունում տիրող իրավիճակին, ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ մասնավորապես նշեց. «Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի հանրապետության տարածք, սակայն ՊԲ ուժերը կասեցնում են նրա ագրեսիվ եւ ահաբեկչական բոլոր փորձերը։ Երկրում որեւէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտականորեն։ Երբ գալիս է օրհասական պահը՝ Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր։ Այժմ այդպես էլ կա։ Շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ շատ երկար կհիշի»։ 
Անհատական թոշակառու, Մեծ հայրենականի վետերան Հմայակ Հակոբյանը համոզված է, որ ինչպես արցախյան ազատամարտի ծանր տարիներին, այսօր եւս ժողովուրդը համախմբվել է մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ «քանզի վտանգված է հայրենիքը, ու բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն հայ զինվորի ոգին բարձր պահելու ու լիարժեք հաղթանակ ապահովելու համար»։ Ուսուցչուհի Լաուրա Աբրահամյանն էլ նշեց, թե իր երկու որդիները ընդամենը ամիսներ առաջ են զորացրվել, սակայն հայրենիքի կանչով նորից դիրքեր են մեկնել իրենց պարտքը կատարելու եւ Արցախի սահմանները անառիկ պահելու համար։ «Աղջիկներով որոշել ենք ջոկատ կազմել ու պաշտպանության բանակի հրամանատարությանը խնդրել՝ մեզ էլ դիրքեր ուղարկել։ Չէ՞ որ բուժքույրերի կարիք այնտեղ զգացվում է»,–զրույցի ժամանակ ասաց Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի ուսանողուհի Անահիտ Բաղդասարյանը։
Ինչպես նախորդ օրերին, երեկ նույնպես բնականոն հունով էր ընթանում կյանքը մայրաքաղաք Ստեփանակերտում։ Աշխատում են կենսական նշանակության եւ հասարակական բոլոր օբյեկտները, ձեռնարկություններն ու պետական հիմնարկները, առեւտրի կետերը։ Անխաթար է գործում նաեւ հասարակական տրանսպորտը։ Իսկ մայրաքաղաքից շրջաններ եւ Հայաստան շարժվող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները «առաջնորդվում են» սահմանված գրաֆիկի համաձայն։ Առաջվա պես պարապմունքները շարունակվում են ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ նախադպրոցական հիմնարկներում։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 92 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017