ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 27 » Երբեք մի մոռացեք /Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին/
11:43
Երբեք մի մոռացեք /Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին/

Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցը Հայաստան դարձել է միջազգային բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր թեման։ Պարբերականներն առանձնակի ուշադրություն են դարձրել այցի առաջին օրը ՀՀ նախագահի նստավայրում Ֆրանցիսկոս պապի ելույթի ընթացքում նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը, ինչը նախապես ներառված չէր ելույթի տեքստում, եւ պապն այն արտասանեց սեփական նախաձեռնությամբ
«Հռոմի պապը արտասանեց «Ցեղասպանություն» բառը Հայաստանում», «Հռոմի պապը դատապարտեց ցեղասպանությունը» եւ նմանատիպ այլ գլխագրերով հրապարակումները դարձել են այնպիսի լրատվամիջոցների գլխավոր նորությունները, ինչպիսիք են «The New York Times»—ը, «The Wall Street Journal»—ը, «ABC News»—ը, «Associated Press»—ը, «BBC»—ին, իտալական «Reppublicca»—ն, «Italia Post»—ը, «LaPresse»—ը, գերմանական «Bild»—ը, «Shpigel»—ը, «Berliner—Zeitung»—ը, ֆրանսիական «La Monde»—ը, «L Express»—ը, ռուսական «Interfax»—ը, «Rosbalt»—ը, «Gazeta»—ն եւ այլն։
«Ֆրանցիսկոս պապն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կրկին նկարագրել է որպես ցեղասպանություն։ Նա նման հայտարարություն էր արել նաեւ նախորդ տարի, ինչն առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը»,–պապի ելույթից անմիջապես հետո գրել է բրիտանական «BBC»—ն։
«The New York Times»—ն իր հոդվածում հիշեցրել է, որ չնայած պապի այցի նախօրեին Վատիկանը զերծ էր մնացել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց՝ հաշվի առնելով բառի քաղաքական եւ ֆինանսական կիրառումների հանդեպ Թուրքական ընդդիմադիր վերաբերմունքը, «քանի որ այդ բառի օգտագործումը հայերին հիմք է տալիս փոխհատուցման պահանջ ներկայացնելու», Հայաստանում չխուսափեց այդ բառի օգտագործումից։
«Կրկնելով այն, ինչ ասել էր անցյալ տարի, նշելով, որ կոտորածները 20—րդ դարի առաջին ցեղասպանությունն էին՝ Ֆրանցիսկոս պապը հող նախապատրաստեց թուրքական նոր բողոքի համար, ինչպես անցյալ տարի թուրքական իշխանությունները հետ կանչեցին իրենց դեսպանին ու Ֆրանցիսկոսին մեղադրեցին ստեր տարածելու համար»,— գրել էր բրիտանական «The Independent» պարբերականը՝ իր հերթին հիշեցնելով, որ այցի նախաշեմին Վատիկանը խուսափել էր «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ հիշելով թուրքերի կողմից ֆինանսական ու քաղաքական հետեւանքների մասին։ «Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է. նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների եւ դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,–գրել է թերթը։
Միջազգային լրատվականները լայնորեն լուսաբանել են պապի այցը Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Հռոմի պապն ասում է «այլեւս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է». այս խորագրով լուրը հրապարակել էր հեղինակավոր «Reuters»—ը։ «Թախծոտ Ֆրանցիսկոս պապը «ցավը սրտում» հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակին, մի իրողություն, որը նա որակում է որպես ցեղասպանություն՝ ռիսկի տակ ունենալով Թուրքիայի զայրույթը»,— գրել էր լրատվամիջոցը։
«Երբեք մի մոռացեք. Ֆրանցիսկոս պապը կոչ է անում աշխարհին «չարիքին հաղթել բարով»՝ հարգանքի տուրք մատուցելով այն հայերի հիշատակին, ովքեր կոտորվեցին օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության ժամանակ». այս տողերով էր սկսել հոդվածը բրիտանական «Daily Mail»–ը։
Մալթայական «The Independent»—ը գրել է. «Հուշամահալիր այցելած քահանայապետը պահանջել է, որ աշխարհը երբեք չմոռանա օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած հայերի կոտորածը»։
Ամերիկյան «Wall Street Journal»—ը պատմել է, որ ցեղասպանության հուշահամալիր այցելության ընթացքում Ֆրանցիսկոս պապը հանդիպել է վերապրածների ժառանգների հետ։
«The Wall Street Journal», «Daily Mail»—ը, «The Independent»—ը անդրադարձել են Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցած սուրբ պատարագին։
Երեւանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողությանն անդրադարձել են «Reuters» գործակալությունը, «Al Jazeera» հեռուստաընկերության կայքը, «Daily Mail»—ը, գերմանական «Deutsche Welle»—ն, ավստրիական «Die Salzburger Nachrichten» լրատվամիջոցը, «Bild»—ը, «Deutschlandfunk» ռադիոընկերությունը, «The Independent»—ը եւ այլն

«Մեկ տարի անցավ… պապը նորից նույնն արեց»

Պապի ելույթից անմիջապես հետո թուրքական մամուլը եւս շտապել է արձագանքել. «Հռոմի պապը կրկին օգտագործեց ցեղասպանություն եզրույթը». հենց այս գլխագրով թուրքական լրատվամիջոցները անդրադարձել են թեմային։ 
Այսպես, թուրքական «Hurriyet» պարբերականը լուրը հրապարակել է հետեւյալ վերնագրով. «Եվս մեկ անգամ կիրառեց այդ բառը»։ Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում Հռոմի պապը շեղվել է նախապես պատրաստած տեքստից եւ «1915 թվականի ողբերգությունն անվանել է ցեղասպանություն»։ Պարբերականը հիշեցրել է, որ 2015 թվականին Վատիկանում կազմակերպված արարողության ժամանակ Ֆրանցիսկոս պապը կրկին օգտագործել էր եզրույթը՝ ասելով. «Հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը հայերի հետ է տեղի ունեցել»։ Պարբերականը հիշեցրել էր, որ դրանից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին, ով վերադարձել էր պաշտոնին միայն 10 ամիս անց։
«Milliyet» պարբերականը Հռոմի պապի այցի մասին լուրը տվել է հետեւյալ վերնագրով. «Մեկ տարի անցավ… պապը նորից նույնն արեց»։ Թուրքական այս լրատվամիջոցը եւս արձանագրել է այն փաստը, որ կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդն անտեսեց նախապես պատրաստված տեքստն ու իր ելույթում կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը։
«Հայաստան այցելած Ֆրանցիսկոս պապը կրկին 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն է որակել». այս տողերով լուրը հրապարակել է գերմանական «Deutsche Welle» լրատվականի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով 2015 թվականին Վատիկանում պապի ելույթը։ «Deutsche Welle»—ն հիշեցրել է, որ սեպտեմբերին ակնկալվում է Ֆրանցիսկոսի այցը Վրաստան եւ Ադրբեջան։ Ըստ լրատվամիջոցի, սպասվող այցի ընթացքում ամենաուշագրավ հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Ֆրանցիսկոսը կմեղմացնի հայ—ադրբեջանական հարաբերությունները։
«CNN Turk»—ը մեջ է բերել կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդի խոսքերը. «Այդ ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի անմարդկային աղետների առաջին օղակը»։
Պապի այցին եւ ցեղասպանություն եզրույթի կիրառմանը նմանօրինակ հրապարակումներով անդրադարձան նաեւ թուրքական «Haberler»—ը, «Al Jazeera»—ի թուրքական ծառայությունը, «BBC Turk»—ը, «NTV»—ն, «Yeni Safak»—ը, «Aksam»—ը եւ շատ այլ լրատվամիջոցներ։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017