ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 03:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 2 » Երդվող նախարարներ, կառավարության դռնփակ նիստեր...
10:20
Երդվող նախարարներ, կառավարության դռնփակ նիստեր...

 

Նոր վարչապետի օրոք փոփոխությունները ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

Նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն։ Սակայն, վարչապետի որոշմամբ, նիստի մի մասը կարող է եւ դռնբաց անցկացվել։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով գործադիրի հավանությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագիծը։
Ի դեպ, տեղեկացնեմ, որ կառավարության նիստերի դռնփակ անցկացվելը նորություն չէ։ 2000—ականներին էլ այդպես էր։ Լրագրողները նիստը ամբողջությամբ տեսնել—լսելու հնարավորություն ունեցան ավելի ուշ։
Մեկ այլ նորություն էլ այն է, որ այսուհետ պաշտոն ստանձնելիս երդվելու է նաեւ նախարարը։ Այս ամենի մասին, սակայն, հերթականությամբ խոսենք։
Ըստ արդարադատության նախարարի, գործադիր մարմինը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից։ Կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն 2/3—ը։ Սահմանվել է կառավարության անդամի կողմից նոր՝ երդում տալու պահանջը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները, դատական իշխանության ներկայացուցիչները տալիս են երդում։
«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,–սա է լինելու նախարարի երդման տեքստը։ Կառավարության անդամները երդվելու են հանրապետության նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում։ Իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվելու են վարչապետի ներկայությամբ՝ վարչապետի նստավայրում։
Անդրադառնանք լրագրողներին ու հանրությանը հուզող այլ հարցի. այսուհետ ինչպես է լրագրողը հանրությանը ներկայացնելու տեղեկատվություն այն մասին, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, երբ նիստը դռնփակ է լինելու։ Ինչպես պարզաբանում է Դավիթ Հարությունյանը, գործադիրի նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել։ Նույնիսկ նիստի մի մասը, ինչպես ասացինք, կարող է դռնբաց անցկացվել։ Եթե ոչ, ուրեմն նիստը փակ է։
Իսկ ինչո՞ւ որոշվեց նիստերը դռնփակ անցկացնել։ Արդյո՞ք դա հակաժողովրդավարական քայլ չէ։ «Աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, եւ միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի մի մասը կանցկացվի դռնբաց»,— ի պատասխան լրագրողների հարցադրումների արձագանքեց արդարադատության նախարարը։ Այդուհանդերձ, դարձյալ ըստ նախարարի, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը։
Գործընկերներս չէին հանդարտվում. թող Հայաստանն էլ աշխարհից տարբերվեր այս հարցում եւ կառավարության նիստերը դռնբաց աներ, ի՞նչ կա որ, ի՞նչն էր խանգարում, որ որոշեցին փակել։ «Դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին»։ Դավիթ Հարությունյանն ասաց նաեւ, որ Հայաստանը բացառություն էր ոչ միայն դռնբացի իմաստով, այլեւ՝ որ նիստերին մասնակցում էին նաեւ մարդիկ, ովքեր կառավարության անդամներ չեն։ Եվ այդ երկուսը բացասական հետեւանքներ է բերում. համենայնդեպս՝ նախարարի կարծիքով։ Որովհետեւ իրական քննարկում տեղի չի ունենում, լինում է կա՛մ նիստից հետո, կա՛մ նիստից առաջ, ինչը նորմալ չէ։ Կառավարությունն էլ ուսումնասիրել է միջազգային փորձը եւ տեսել, որ նիստերն ամբողջովին հեռարձակող երկրներ պրակտիկորեն գոյություն չունեն։
Բայց չէ՞ որ կառավարությունը որդեգրել էր, ինչպես կառավարության անդամներն էին հաճախ կրկնում, մաքսիմալ թափանցիկ ու մաքսիմալ հրապարակային աշխատելու գործելաոճ։ «Դռնփակ լինելը չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ,–արձագանքեց Դավիթ Հարությունյանը,–դա է պատճառը, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիությունը ապահովելը»։
Բանախոսն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու է վարչապետի նստավայրը Բաղրամյան 26—ը նախատեսվել, իսկ նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47—ը։ «Բաղրամյան քսանվեցը շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին։ Բաղրամյան 26—ը կապ չունի՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ։ Այն նախատեսվում է դարձնել վարչապետի մշտական նստավայր,–ասաց նա՝ շեշտադրելով, թե խոսքը փոփոխությունների մասին է։–Եվ եթե, ինչպես լրագրողներն են ասում, մենք նպատակադրվեինք կարել որեւէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման դրդապատճառներ ունենայինք՝ Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր։ Այնպես որ, կրկնում եմ, մենք խոսում ենք փոփոխությունների մասին»։
Հարց եղավ նաեւ վարչապետի թեկնածուների մասին։ Նախարարը այս մասով էլ նշեց, որ յուրաքանչյուր կուսակցություն, որը խորհրդարանում մեծամասնություն է, ունի ոչ միայն մեկ թեկնածու, այլ անհամեմատ ավելի շատ։ Իսկ թեկնածուի մասին կհայտարարվի, երբ որոշումը կկայացվի։ Որոշումն էլ կկայացվի՝ հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, մարտահրավերները եւ երկրի անվտանգությունն ապահովելու առավել արդյունավետ եղանակը։
Վերջում հավելենք, որ վարչապետն է որոշելու կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ հետեւելու դրանց իրագործմանը։ Վարչապետն իրավասու է լինելու ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը։ Վարչապետն է սահմանելու փոխնախարարների թիվը, հաստատելու նախարարությունների կանոնադրությունը եւ աշխատողների թվաքանակը։
Վարչապետը սահմանելու է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը։ Այդ կարգով պետք է սահմանվի նաեւ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։ Ի դեպ, առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու անհնարինության դեպքում վարչապետին փոխարինելու է մեկ այլ փոխվարչապետ՝ վարչապետի սահմանած կարգով։ Վարչապետն իրավասու է նաեւ իր նախաձեռնությամբ վերանայել նախարարի, կառավարությանը, ինչպես նաեւ վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի որոշումները։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 263 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024