ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 12 » Երկարաժամկետ զարգացման լրջագույն բարեփոխումներ /Նախագահը ընդունել է ԱՄՀ եւ ՀԲ պատվիրակությանը/
09:43
Երկարաժամկետ զարգացման լրջագույն բարեփոխումներ /Նախագահը ընդունել է ԱՄՀ եւ ՀԲ պատվիրակությանը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ Բելգիայի եւ Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների եւ գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարի, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության առջեւ ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը եւ կարեւորել միջազգային ֆինանսական այդ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունից ի վեր անցած 25 տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաեւ իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում եւ դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը։
Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը ՀԲ—ի եւ ԱՄՀ—ի հետ։
Հանդիպման մասնակիցները եւս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024