ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 25 » Երկկողմ եւ բազմակողմ արգասաբեր համագործակցություն /Սոչիում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/
09:59
Երկկողմ եւ բազմակողմ արգասաբեր համագործակցություն /Սոչիում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։
Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։
«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։
Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, եւ մի քանի օրից՝ օգոստոսի 29—ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակը։
Այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են։
Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն եւ[տնտեսական, ե՛ւ անվտանգության, ե՛ւ ռազմական ոլորտներում։ Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների եւ մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել եւ զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,–ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի։
Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում մենք մի քանի օրից նշելու ենք Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակը։ Հետագա տարիները դարձան մեր միջպետական հարաբերությունների զարգացման ակտիվ շրջան։
Հայ—ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ։
Մեր առեւտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են։ Անցած տարի մենք ունեցանք առեւտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ։ Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով։ Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջեւ կապը։ Մշտապես զարգանում է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը։
Այս ամենին, իհարկե, նպաստում են բարձրագույն եւ բարձր մակարդակներում մշտական այցերը։ Այս տարի Հայաստանում եղել են Ռուսաստանի Դաշնության Դումայի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես եմ Մոսկվայում եղել պաշտոնական այցով, մեր խորհրդարանի նախագահը, վարչապետը։ Աշնանը մենք Հայաստանում սպասում ենք Ռուսաստանի վարչապետին, արտաքին գործերի նախարարին, նախարար Մանտուրովին՝ գործարարների եւ պետկառավարիչների մեծ պատվիրակության կազմում՝ Եվրասիական համագործակցության երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում։
Բառացիորեն օրեր առաջ կայացան երեք կարեւորագույն երկկողմ հանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական եւ խորհրդարանական համագործակցության։ Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը։ Շատ կարեւոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով, միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 13 քաղաքներում։
Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար։
Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,–ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 357 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024