ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 07:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17 » Երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է
09:52
Երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը նախ շնորհավորել է ԱՄՆ—ում կայացած նախագահական ընտրությունների եւ Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրության կապակցությամբ եւ ընդգծել, թե վստահ է՝ հայ—ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլեւ նոր շունչ կստանա։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է փոխադարձ այցելությունների ակտիվություն, ինչն ինքնին իր դրական ներգործությունն է ունենում երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Բրինքի հետ հերթական այս հանդիպումը եւս արդյունավետ կլինի եւ կնպաստի Հայաստան—Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը։
ՀՀ նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ, առանց որի, հանրապետության նախագահի համոզմամբ, այդ ոլորտներում այսօր ակնհայտ առաջընթացը դժվար է պատկերացնել։ Այդուհանդերձ, ըստ ՀՀ նախագահի, երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը եւ այն լիարժեքորեն օգտագործելու ցանկությունն ավելի մեծ են, ուստի անհրաժեշտ է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը՝ ստեղծելով երկխոսության նոր ձեւաչափեր ու հարթակներ։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակում Հայաստանում ունեցած քննարկումների մասին, նշելով, որ դրանք լրացնում են ընթացիկ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնում հաջողությամբ կայացած Հայաստան–ԱՄՆ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները։
Բրիջիթ Բրինքը եւս ընդգծել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի նախաշեմին կարելի է վստահորեն արձանագրել թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ձեւավորված սերտ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաեւ հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ—ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների շուրջ։ Հյուրի խնդրանքով ՀՀ նախագահը ներկայացրել է քաղաքական եւ տնտեսական օրակարգի առաջնահերթությունները, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 22 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017