ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 23.06.2017, 10:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 3 » Երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են /Աշխատանքի օրը նշելը գեղեցիկ ավանդույթներին վերադառնալու պարտավորություն է/
14:28
Երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են /Աշխատանքի օրը նշելը գեղեցիկ ավանդույթներին վերադառնալու պարտավորություն է/

Մայիսի 1—ը որպես աշխատանքի կամ աշխատավորների օր նշվում է աշխարհի շուրջ 140 երկրներում։ Մեր հանրապետությունում այն կոչվում է Աշխատանքի օր։ 
Արդեն բարի ավանդույթ են դարձել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից կազմակերպվող հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառումները։ Նախօրեին այն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից։ Ներկա էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Հանրապետության նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ—ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգեւատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝ երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։
Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի 1—ին աշխարհի աշխատավորներն ավանդաբար նշում են իրենց տոնը եւ փառաբանում ազնիվ գործը։ Սա, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է։
Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը եւ փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձեւավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաեւ մեր իրականության մեջ։
Այդ արժեքները սերնդեսերունդ մեզ են փոխանցել մեր ծնողներն ու նախնիները, ուստի մենք նույնպես պարտավոր ենք դրանք անխաթար փոխանցել մեր զավակներին ու ժառանգներին։
Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին եւ ամրապնդել դրանք։
Աշխատասիրությունը, աշխատանքի հանդեպ ստեղծագործ եւ նորարարական մոտեցումները, հանրային տարբեր դասերի եւ խավերի համերաշխությունը մեր հայրենիքի կայուն զարգացման ամենաամուր հիմքերն են։ Վստահ եմ, որ դա է Հայաստանում արմատական փոփոխություններն իրականություն դարձնելու եւ տնտեսությունն արդիականացնելու ամենաճիշտ ճանապարհը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր երկրի բարօրության հիմքում բարիք արարող մարդիկ են, այսինքն՝ դուք։ Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի հետաքրքիր եւ արգասաբեր աշխատանքով, նոր գաղափարներով եւ խիզախումներով, որոնք լույս, ջերմություն եւ բարեկեցություն կբերեն Հայաստանի ամեն մի ընտանիքի»։

Օրվա առթիվ կազմակերպվել են նաեւ տարբեր միջոցառումներ, տոնական երթեր։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017