ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 15:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 25 » Երկրի շահերը Թուրքիային նահանջի քայլերի կմղեն
14:13
Երկրի շահերը Թուրքիային նահանջի քայլերի կմղեն

Միացյալ Նահանգները շարունակում է զինել Սիրիայի քրդական կազմակերպություններին, մասնավորապես Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) եւ Ժողովրդի պաշտպան միավորումներին (YPG)։ Մայիսի 22—ին զենքի հերթական մեծ խմբաքանակն է Իրաքից Սիրիա տեղափոխվել, ինչը բնականաբար արժանացել է Թուրքիայի խիստ բացասական հակազդեցությանը։ Վաշինգտոնը քրդական խմբերին դիտելով որպես ԻՊ—ի դեմ պայքարող ուժ, որոշել է զինել այդ խմբերին, ինչը Անկարայի խիստ դժգոհության պատճառ է դարձել, որտեղից հնչեցին նախազգուշացումներ ու սպառնալիքներ։ 
Նախագահ Էրդողանը շեշտել է, որ ԱՄՆ—ն պետք է հստակեցնի արդյոք իրենք դաշնակիցնե՞ր են եւ առաջ են գնալու միասին, թե՞ յուրաքանչյուրը գնալու է իր ընտրած ճանապարհով։ Վարչապետ Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ եթե ԱՄՆ—ն նման որոշում ընդունի, այն ոչ միայն բացասական հետեւանքներ կունենա Թուրքիայի, այլեւ ԱՄՆ—ի համար։ Անկարան նաեւ սպառնացել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայի քրդական ուժերի դեմ։ Թուրքիան ձգտում էր ԱՄՆ—ին համոզել, որ ռազմական աջակցությունը տրամադրի «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը, որը լիովին ղեկավարվում է իր կողմից։
Անկարան սարսափում է այն մտքից, որ քրդերը հզորանալով, շատ հավանական է՝ իր սահմաններին կից ձեւավորեն քրդական ինքնավարություն։ Նաեւ մեծ հույսեր էր կապում նախագահ Թրամփի հետ։ Դեռեւս հունվարին Էրդողանը  դիվանագետների համաժողովին հայտարարել էր, թե համոզված է, որ տարածաշրջանային հարցերի շուրջ Թրամփի հետ համաձայնության են գալու։ Իսկ ԱԳ նախարար Չաուշօղլուն շեշտել էր, թե հավատացած է, որ ԱՄՆ նոր վարչակազմը նախորդ կառավարության «սխալները» չի կրկնի։ Անկարան իր նպատակներին հասնելու ուղղությամբ այլ քայլեր էր կատարում՝ ընդհուպ խիստ հակաիրանական դիրքորոշումներ ընդունելով։
Էրդողանը դեռեւս ապրիլին հայտարարել էր, թե հավատացած է, որ ինքն ու Թրամփը նոր էջ են բացելու երկու երկրների փոխհարաբերություններում։ Սակայն նրանց հանդիպումը ոչ միայն չարդարացրեց Անկարայի սպասումները, ոչ միայն որեւէ ձեռքբերում չգրանցվեց Գյուլենին հանձնելու, քրդերին չաջակցելու կենսական հարցերում, այլեւ այցի ընթացքում տեղի ունեցած դեպքերը՝ Էրդողանի թիկնապաների հարձակումը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջեւ խաղաղ ցուցարարների վրա, լարվածությունը երկու երկրների փոխհարաբերություններում էլ ավելի մեծացրին։ Պետքարտուղարությունը մտահոգությունը հայտնելով, շեշտել է, որ լրջորեն հետամուտ է լինելու հարցի ուսումնասիրությանը։ Իսկ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը շեշտել է, որ օտարերկրյա գործակալները իրենց հանցավոր արարքների համար դիվանագիտական անձեռնմխելիության պատրվակով չեն կարող խուսափել դատական գործընթացից։ Թուրքիան նախ ԱԳ նախարարություն հրավիրեց Անկարայում ԱՄՆ դեսպանին այդ երկրի անվտանգության ուժերի «բռնի եւ ոչ արհեստավարժ գործողությունների» համար բացատրություն պահանջելու, ապա Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպանին։ 
Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, Թուրքիան տնտեսական, քաղաքական եւ բանակի արդիականացման հարցերում ԱՄՆ աջակցության կարիքն ունի, մասնավորապես Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հարցում, որոնք Թուրքիային օգնել են տնտեսական ճգնաժամերի ժամանակ, իսկ այժմ էլ այդ երկրի տնտեսական վիճակը բարոք չէ, եւ անկման միտումը կարող է էլ ավելի խորանալ։
Հետեւաբար այդ երկրի արտաքուստ դժգոհ կեցվածքը ժամանակավոր է, եւ վերջինս տնտեսական ու քաղաքական շահերի թելադրանքով՝ ոչ միայն չի խորացնի ստեղծված լարվածությունը, այլեւ անհրաժեշտության դեպքում չի խուսափի ներողություն հայցելուց։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

 

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024